Loading...

Articles

«Տաշիր». Բոլոր ծրագրերի մասին կիրազեկվի պաշտոնապես

18:47, Tuesday, 18 October, 2016
«Տաշիր». Բոլոր ծրագրերի մասին կիրազեկվի պաշտոնապես

Այսօր լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, թե իբր կառավարության ծրագրի հաստատումից հետո Սամվել Կարապետյանը 300 միլիոն դոլարի ներդրում է կատարելու՝ նպատակ ունենալով «կառուցել «Հին Էրիվանը», որպես պատմամշակութային ուրույն դիմագիծ` հարակից պրոյեկտներով»: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ թե այս, թե նախկինում շրջանառության մեջ դրված համանման այլ հրապարակումները իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Դրանք առավելապես միտված են արհեստական սպասումներ առաջացնելուն: Բոլոր ծրագրերը, որոնք անցած տարիներին կյանքի են կոչվել «Տաշիր Գրուպի», «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և Կարապետյանների ընտանիքի կողմից, պատշաճ կարգով ներկայացվել են մեր հանրությանը՝ առանց ավելորդ զգացմունքայնության և ճոռոմաբանության: Այսուհետ ևս բոլոր նախատեսվող և իրականացված ծրագրերի ու ներդրումների մասին կտրվի համապատասխան իրազեկում: Այնպես որ, խնդրում ենք մեր հայրենակիցներին՝ չհավատալ այսպես կոչված «հավաստի տեղեկություններին» կամ «մեր աղբյուրներին» կատարված հղումներով հրապարակումներին և ապավինել բացառապես մեր կողմից ներկայացվող պաշտոնական տեղեկություններին:

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակ

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3929 | 0 | 0
Facebook