Loading...

Articles

Ալոէ և կոկոսի յուղ. այս հակաբակտերիալ քսուքը մաքրում է բորբոքված բշտիկները

19:09, Tuesday, 18 October, 2016
Ալոէ և կոկոսի յուղ. այս հակաբակտերիալ քսուքը մաքրում է բորբոքված բշտիկները

Ակնեն ժամանակակից հասարակության ամենամեծ խնդիրներից մեկն է: Դեղագործական ընկերություններն այս փաստն օգտագործում են իրենց շահույթն ավելացնելու համար: Ակնեի բուժումը չափազանց շահութաբեր արդյունաբերություն է: Սովորաբար ակնեն բուժող միջոցները մեծ քանակությամբ քիմիական տարրեր են պարունակում, որոնք վնասում են մաշկն ու խորհուրդ չեն տրվում նրանց, ովքեր իրոք անհանգստանում են իրենց առողջության համար:

Գոյություն ունեն տնական միջոցներ, որոնք օգնում են լուծել ակնեի խնդիրը: Լուծումը շատ պարզ է. ալոէն և կոկոսի յուղը պետք է միմյանց խառնել: Այս երկու բաղադրիչները վաղուց ապացուցել են իրենց բուժիչ ուժը, բացի այդ, չունեն կողմնակի որևէ ազդեցություն: Ալոէն օգտագործվում է մաշկը վերականգնելու, երիտասարդացնելու, էկզեման, փսորիազը, այրվածքները, բշտիկներն ու հատկապես՝ ակնեն բուժելու նպատակով:

Ինչպես ալոէն, կոկոս յուղը նույնպես հրաշալի կերպով ազդում է դեմքի մաշկի վրա: Կոկոսի յուղն օգտագործվում է մի շարք հակատարիքային քսուքների բաղադրության մեջ, այն խոնավեցնում և մերսում է մաշկը: Կոկոսի յուղն արդյունավետ է նաև մաշկային մի քանի խնդիրների դեպքում:

Ահա թե ինչպես է պետք պատրաստել այս քսուքը:

1 թ/գ կոկոսի յուղը խառնեք 1ճ/գ ալոէ վերայի գելով: Սկրաբով դեմքը մաքրելուց հետո ալոէի քսուքը քսեք դեմքին՝ հատկապես ուշադրություն դարձնելով ակնեին: Թողեք խառնուրդը մնա 10 րոպե:

Ապա, մոտ 6 րոպե, մերսեք դեմքը մատների ծայրերով և լվացվեք մաքուր ջրով:

Այս հակաբակտերիալ քսուքը մաքրում է բորբոքված բշտիկները, վերականգնում է ակնեի պատճառով առաջացած վերքերն ու սպիները, վերացնում է տարիքային բծերը:

Շաբաթական երկու անգամ պետք է կատարել այս պրոցեդուրան: Արդյունքն ակնհայտ կլինի մի քանի անգամ քսուքը քսելուց հետո:

Հիշեցնենք, որ Հայաստանում ալոե դեղաբույսի մեծածավալ բուծմամբ զբաղվող առաջին և միակ «Ալոե Լաբ» տնտեսության արտադրած, մեծ ու փոքր բույսերն ու տերևներն արդեն հասանելի են:
     Ընկերությունը կատարում է ինչպես բույսերի, այնպես էլ տերևների մանրամեծածախ վաճառք և առաքում:
    
    

Տնտեսության ալոեի բույսերն ու տերևները կարող եք գտնել նաև Կոմիտասի պողոտայի սկզբնամասում, շաբաթ և կիրակի օրերին գործող, գյուղմթերքների շուկայում:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
8627 | 0 | 0
Facebook