Loading...

Articles

ԴԱՍՂԵԿԻ ԺԱՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՎԱՆԱՁՈՐԻՆ

14:43, Tuesday, 18 October, 2016
ԴԱՍՂԵԿԻ ԺԱՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՎԱՆԱՁՈՐԻՆ

2016թ. հոկտեմբերի 7-ին Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի 2 Դ դասարանում /դասվար՝ Կ. Թաթյան/ անցկացվեց դասղեկի ժամ՝ նվիրված Վանաձորին: Աշակերտները համառոտ ներկայացրեցին քաղաքի պատմությունը: Ցուցադրվեցին քաղաքի մասին պատմող լուսանկարներ և տեսանյութեր:

Հիմնական գաղափարը և դաստիարակչական նպատակը կայանում էր նրանում, որ յուրաքանչյուր մարդ պետք է սիրի իր ծննդավայրը, որովհետև սերը հայրենիքի նկատմամբ սկսվում է հայրական տան, բակի, փողոցի, թաղամասի, քաղաքի սիրուց: Չէ՞ որ սա մեր նախնիների, մեր ապուպապերի ծննդավայրն է: Մենք պետք է պահպանենք, գեղեցկացնենք և ավելի շենացնենք այն:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3053 | 0 | 0
Facebook