Loading...

Articles

Երևանաբնակ շուրջ 1250 զինծառայողների ծնողներ կայցելեն իրենց զավակներին

16:50, Monday, 17 October, 2016
Երևանաբնակ շուրջ 1250 զինծառայողների ծնողներ կայցելեն իրենց զավակներին

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ` հոկտեմբերի 22-ին սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների այցելությունները կազմակերպելու համար: Այս անգամ իրենց որդիներին տեսակցելու կմեկնեն շուրջ 1250 զինծառայողների ծնողներ:

Զեկուցվել է նաև, որ այս անգամ ևս ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսներին կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները, իսկ ավտոբուսներում ուղեկցողների թվում կլինեն նաև բժիշկներ:

#երևանիքաղաքապետարան #խորհրդակցություն #սոցիալականոլորտ#այցզորամասեր

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1513 | 0 | 0
Facebook