Loading...

Articles

Հայաստանում ստեղծել են զինվորներին դիպուկահարներից պաշտպանող շրջադիտակներ

15:36, Sunday, 16 October, 2016
Հայաստանում ստեղծել են զինվորներին դիպուկահարներից պաշտպանող շրջադիտակներ
     Հայաստանում ստեղծել են զինվորներին դիպուկահարներից պաշտպանող շրջադիտակներ: Այս մասին ասաց «Լազերային տեխնիկա» ՓԲԸ բյուրեղների աճի դեպարտամենտի ղեկավար Սամվել Գյուլբուդաղյանը:

Դրանք արդեն անցել են անհրաժեշտ փորձարկումները: Հաշվի առնելով, որ Հայաստանը խրամատային դիմակայության մեջ է, պետք է հակառակորդի դիպուկահարներից պաշտպանող միջոցներ ունենալ:

«Հիմա մեր սահմանապահները կարող են դիտարկում կատարել ոչ թե ուղիղ, այլ թաքստոցից, ավելի անվտանգ միջոցով», - ասաց ինժեները:

Սարքը նույնն է, ինչ մյուս, օրինակ, սուզանավերի շրջադիտակները: Որպես ամբողջովին օպտիկական սարք՝ այն էներգիա չի ծախսում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
2424 | 0 | 0
Facebook