Loading...

Articles

«Սիմփսոններ» մուլտսերիալի նոր սերիայում Պուտինը ձիու վրա կոչ է անում քվեարկել Թրամփի օգտին

20:49, Saturday, 15 October, 2016
«Սիմփսոններ» մուլտսերիալի նոր սերիայում Պուտինը ձիու վրա կոչ է անում քվեարկել Թրամփի օգտին

«Սիմփսոններ» մուլտսերիալի նոր սերիայում կցուցադրեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը ձիու վրա քարոզում է քվեարկել Դոնալդ Թրամփի օգտին: Մուլտֆիլմի նոր սերիայի անոնսը հայտնվել է Youtube-ում:

Դրանում Հոմեր Սիմփսոնը գալիս է ընտրատեղամաս Հիլարի Քլինթոնի օգտին քվեարկելու համար, որն ամուսնուն ներում էր ամեն բան: Նրա կողքին կանգնած տղամարդն ասում է, որ քվեարկելու է Թրամփի օգտին, որը լավ գործարար է, երբեք չի քնում եւ հարկեր չի վճարում:

Հոմերի եւ Թրամփի կողմնակցի միջեւ ծեծ է սկսվում: Հոմերը պոկում է նրա դիմակը եւ տեսնում, որ դա Վլադիմիր Պուտինն է, փոխանցում է «Դոժդ» -ը:

Հետո Պուտինը գնում է քվեարկելու, իսկ Հոմերը պարզում է, որ իր անունը չկա ընտրացուցակներում: Այդ պահին Վլադիմիր Պուտինը ձիու վրա գալիս է եւ ասում. «Մի՛ անհանգստացիր: Իմ հաքերները քեզ կթողնեն, բայց դա արդեն ոչ մի նշանակություն չունի: Թրամփը 103 տոկոս ձայն է սատցել»:

Նոր սերիան եթե դուրս կգա հոկտեմբերի 16-ին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3079 | 0 | 0
Facebook