Loading...

Articles

Սոցիալական տարբեր խմբերի ավելի քան 100 երեխա այցելել է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

11:06, Friday, 14 October, 2016
Սոցիալական տարբեր խմբերի ավելի քան 100 երեխա այցելել է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից մշտական ուշադրության կենտրոնում են մայրաքաղաքում բնակվող սոցիալական տարբեր խմբերի ընտանիքներն ու նրանց երեխաները, որոնց համար տարվա ընթացքում պարբերաբար կազմակերպվում են տարբեր ծրագրեր:

«Էրեբունի-Երևան 2798» միջոցառումների շրջանակում Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնի և Հանրապետական հ. 1 հատուկ կրթահամալիրի սաներն այցելել են Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, շրջել ցուցասրահներով և ծանոթացել շուրջ 3-հազարամյա մայրաքաղաքի պատմությանը: Ծրագրում ընդգրկվել է ավելի քան 100 երեխա:
     «Սոցիալական և ոչ մի խումբ, հատկապես երեխաները, անմասն չեն մնում քաղաքային մշակութային ծրագրերից։ Այդ նպատակով մենք պարբերաբար հանդես ենք գալիս նախաձեռնություններով, որոնք կհետաքրքրեն և միաժամանակ ուսուցողական ու դաստիարակչական կլինեն երեխաների համար», -նշել է ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2213 | 0 | 0
Facebook