Loading...

Articles

Սպորտլանդիա` Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզների միջև

17:25, Wednesday, 12 October, 2016
Սպորտլանդիա` Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզների միջև

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի է ունեցել Կենտրոն վարչական շրջանի տարածքում տեղակայված մանկապարտեզների ամենամյա սպորտլանդիան` «Առողջ մարմնում՝ առողջ հոգի» խորագրով:
     Թվով 10 մանկապարտեզների ավագ խմբերի սաները սպորտլանդիայի տարբեր փուլերի ընթացքում մրցել են 5 վարժություններում:
     Ընդհանուր հաշվարկով սպորտլանդիայի հաղթող է ճանաչվել համար 7 մանկապարտեզի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է համար 17 մանկապարտեզի թիմը և մրցանակային եռյակը եզրափակել է համար 3 մանկապարտեզը:
     Հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվել են գավաթներով, պատվոգրերով և խրախուսական նվերներով:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2425 | 0 | 0
Facebook