Loading...

Articles

Ո՞վ է իրականում Արտյոմ Խաչատրյանը, որը փորձում է վարքաբեկել "Ալյանս"-ին

FMG NEWS
Spokesperson:
FMG NEWS
22:14, Tuesday, 11 October, 2016
Ո՞վ է իրականում Արտյոմ Խաչատրյանը, որը փորձում է վարքաբեկել "Ալյանս"-ին
    
Վերջին օրերին Արտյոմ Խաչատրյանի կողմից փորձ է արվում վարքաբեկել "Ալյանս" առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը և ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին: Իսկ ո՞վ է այդ Արտյոմ Խաչատրյանը:
Ներկայացնում ենք դեռ մեկ տարի առաջ Էդիկ Անդրեասյանի կողմից հրապարակված մի հոդված ամբողջությամբ, որը բացահայտում է իրական Արտյոոմ Խաչատրյանին և իր գործունեությունը:

    
    
    
Իմ հին ծանոթը՝ Արտյոոմ Խաչատրյանը, վերակենդանացել է կարծես: Եվ ես հիմա այն զգացողությունը ունեմ, որ զոմբիների մասին առասպելական պատմությունները զուրկ չեն իրական հիմքից: Ինչպե՞ս կարող է ակտիվ լրագրությամբ զբաղվող մարդու նկարը Google-ում չլինել: Արտյոմ Խաչատրյանի նկարն, օրինակ չկա, մինչդեռ ժամանակին համացանցը լիքն էր նրա նկարներով՝ թե նախագահների մեծադիր պատկերներով կաբինետներում նստած, թե բանտախցում, երբ այցելում էր ցմահ դատապարտվածներին, թե զանազան հեռուստահաղորդումներում էր երևում, երբ այն օրերի տելեները գլուխ էին ջարդում՝ հասկանալու համար թե ինչից է ստեղծված այդ Արտյոմ Խաչատրյանը, որ «Ազատամտություն» անունով թերթ էր խմբագրում՝ որպես այդ թերթի գլխավոր սրիկա: «Ազատամտությունը», որ իրականում ազատաբթություն էր, երկար կյանք չունեցավ, իհարկե: Որպես այդ թերթի ընթերցող, կարող եմ վստահ ասել, որ թերթը փակվեց հենց իր՝ Արտյոմ Խաչատրյանի մեղքով, որովհետև նա սեփական օրաթերթը վերածել էր օգտագործված պահպանակի և ամեն Աստծո օր ի ցույց էր դնում հայությանը, իհարկե, խուսափեով օրվա նախագահին բան ասել:

    
Նրա բոլոր թիրախները, կին թե տղամարդ, վարչապետ, թե ԱԺ նախագահ, պատգամավոր, թե նախարար, շարքային քաղաքական գործիչ, թե օլիգարխ, լրագրող թե մեկնաբան, «ազգային խայտառակություն» էին, և միայն նախագահն էր անձեռնմխելի: Ահա այսպիսի գլխավոր սրիկա էր Արտյոմ Խաչատրյանն իր թերթով: Մի առիթով սույնը համարձակվեց իր «ազատամտությունում» գրել, որ հայ լրագրողուհիները բարոյականության դեֆիցիտ ունեն: Բնականաբար, նա ապացույց չուներ և ես իրեն պատասխանեցի, որ թերթում նման բան գրող տղամարդը *** է: Ի դեպ՝ գեղարվեստական գրականության մեջ տղամարդ-***ի կերպար, ինչքան ասեք՝ կա: Դա այն տղամարդն է, որ կարող է ամենաբամբասկոտ կնոջն էլ տանել ծովն ու ծարավ հետ բերել: Ի՞նչ երկարացնեմ…

    
Երբ բանը հասավ կին պատգամավորներից մեկի մերկ լուսանկարները (մոնտաժված, իհարկե) թերթում տպելուն, և սպառնալիքներ եղան տվյալ պատգամավորուհու արական սեռի բարեկամներից, այս տղամարդ-ոչնչությունը անհետացավ ասպարեզից այնպես, ասես չէր էլ եղել: Կասեի՝ թերթը թողեց ու փախավ: Ահա, այսպիսի տղամարդ ***: Պատասխանիս համար նա հասցրեց դատի տալ ինձ, բայց գործը կարճվեց, որովհետև նույնիսկ քննիչների համար (այն ժամանակ մամուլի մասին օրենքը քրեական էր) ակնհայտ էր, թե ում հետ գործ ունեն՝ ի դեմս Արտյոմ Խաչատրյան արարածի:

    
Ուրեմն սա ահագին ժամանակ կորած էր, և, ինչպիսի բարեբախտություն, հասարակությունը ազատվել էր ամեն օր նրա գրչից թռած հերթական խայտառակությունը ընթեցելու պարտադրանքից: Բայց ավաղ, զոմբիները վերադառնալու սովորություն ունեն: Արդեն ինչքան ժամանակ է www.shame.am անունով կայք է գործում: Կարող եմ հասցեն տալ՝ «Հասցե: Օրինաց Երկիր Բարգավաճ Հայաստանի Հանրապետություն, Մայրաքաղաք Երևան, Վազգեն Սարգսյանի փողոց, շենք՝ կարևոր չէ, բնակարան՝ էական չէ, հեռախոս՝ պարտադիր չէ»:

    
Ծանոթ ձեռագիր է՝ նույնն էր հասցեն նաև «Ազատամտություն» թերթի ժամանակ: Բայց եթե հասցեն էլ չլիներ, այդ կայքի լափառոշ լեզուն մեզ հուշում է, որ կայքի գլխավոր խայտառակությունը միանշանակ Արտյոմ Խաչատրյանն է, նույն ինքը՝ ոչ մի սրբություն չճանաչող հանրահայտ տղամարդ ***ը:

    
Այժմ նա նախկին հնարավորությունները չունի՝ թերթ, խմբագրակազմ և այլն: Զանազան ծածկանուններով, օրինակ՝ Ծառուկ Սարգսյան, բացառապես ինքն է հոդվածներ գրում իր կայքում, ինքն էլ իր ֆեյսբուքյան էջից տարածում: Այս ամենը վերակենդանացման բացահայտ նշաններ են, իհարկե, բայց ես կդժվարանամ ասել, թե դա որքան կտևի, եթե Արտյոմ Խաչատրյանը շարունակի համացանցը մունդռել հայ կանանց մասին իր «ցռթած» խայտառակություններով: Նմանների վերջը մի օր գալիս է, ու ԱԻՆ-ը ահազանգ է ստանում, որ «Օրինաց Երկիր Բարգավաճ Հայաստանի Հանրապետություն, Մայրաքաղաք Երևան, Վազգեն Սարգսյանի փողոց, շենք՝ կարևոր չէ, բնակարան՝ էական չէ, հեռախոս՝ պարտադիր չէ» հասցեում հետույքի վրա բռնության հետքերով տղամարդու լեշ է հայտնաբերվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    
Մի բան էլ, ու ավարտեմ այս զազրելի արարածի մասին գրելը: Վերջերս նրա ֆեյսբուքյան էջում մի գրառում տեսա: Արտյոմ Խաչատրյանը արձագանքել էր իր կյանքից դժգոհող լրագրողուհի Ա-ի հոդվածին և վերջինիս հրավիրել «համագործակցելու», ամենայն հավանականությամբ, shame.am-ում, կամ մի այլ ճակատում, որտեղ կարելի է ազգային խայտառակությամբ զբաղվել: Հուսամ՝ աղջիկը հիմա ճիշտ հետևություն կանի:
Source: FMG.NEWS
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5815 | 0 | 0
Facebook