Loading...

Articles

«Նորեկի օրհնության օր»

10:14, Monday, 10 October, 2016
«Նորեկի օրհնության օր»
     Նորեկի օրհնության օր Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում։
     Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում Թարգմանչաց տոնը նշվում է նաև որպես «Նորեկի օրհնության օր» ։
     Տարբեր դասարանների նորեկ աշակերտների երդման արարողությունը տեղի ունեցավ Օշականում, որտեղ նրանք, խոնարհվելով Մեսրոպ Մաշտոցի հիշատակի առջև, սուրբ պատարագի երկնային երաժշտության ներքո երդվեցին ճանաչել ու արժանապատվորեն կրել իրենց ազգի պատմությունն ու մշակույթը, հարգել նրա բարոյական օրենքները, զարգացնել ու ամրացնել ազգային գիտակցություն՝ նպաստելով նաև մշակույթի ու պատմության համամարդկային արժեքների զարգացմանը, միշտ վառ պահել սովորելու կրակը, յուրացնել նորը, անընդհատ աճել որպես անհատ և գիտելիքով զինված՝ հաղթահարել ցանկացած դժվարություն։
     Նրանք երդվեցին նաև ամենուր բարձր պահել սեփական դպրոցի պատիվը, հավատարիմ մնալ նրա լավագույն ավանդույթներին և պատվով կրել թիվմեկցու պարտավորեցնող կոչումը։
     Տոնակատարության վերջում դպրոցի նորեկները ստացան քահանայի օրհնությունը և «Գյումրու թիվ 1 ավագ դպրոց» -ի կրծքանշաններ։
     Նրանք ականատես եղան Երևանի մատենադարանից Շուխոնցի ավետարանի Օշականի տաճար բերելու արարողությանը։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2473 | 0 | 0
Facebook