Loading...

Articles

Թուրքիայի նախագահը երեկ կատարել է Բոսֆորի նեղուցի տակով անցնող ավտոմոբիլային թունելի բացումը

21:27, Sunday, 09 October, 2016
Թուրքիայի նախագահը երեկ կատարել է Բոսֆորի նեղուցի տակով անցնող ավտոմոբիլային թունելի բացումը

Ռեջեփ Թայիբ Էրդողանը մեքենան անձամբ վարելով` երեկ անցել է երկրի ամենախոշոր քաղաքի եվրոպական և ասիական հատվածներն իրար կապող առաջին ստորջրյա ավտոմայրուղին, որի երկարությունն ավելի քան հինգ կիլոմետր է:


    
Ստորջրյա թունելի շինարարությունն սկսվել էր 2011-ի դեկտեմբերին: «Այն հասարակությանը կսկսի սպասարկել դեկտեմբերի 20-ից: 2013 թվականից ի վեր, երբ շահագործման հանձնվեց Բոսֆորի տակով անցնող երկաթուղային թունելի մի ճյուղը, այդ ուղով 156 միլիոն մարդ է հատել Բոսֆորը», - հայտարարել է էրդողանը:

«Դարի կառուց» անվամբ կնքված այս թունելի ընդհանուր երկարությունը կազմելու է 14 կիլոմետր:

Օգոստոսին Թուրքիայի նախագահը կատարել էր Բոսֆորի երրորդ կամրջի բացումը, որին տրվել է Սելիմ սուլթանի անունը:

2018-ի սկզբին շահագործման է հանձնվելու Ստամբուլի երրորդ օդանավակայանը, որն ունենալու է վեց թռիչքուղի: Սկզբնական փուլում այն տարեկան ընդունելու է 90 միլիոն ուղևոր, իսկ հետագայում` 150 միլիոն` գերազանցելով Փարիզի «Շարլ դը Գոլ» և Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայաններին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
11997 | 0 | 0
Facebook