Loading...

Articles

Երեխաները մտավոր ունակությունները ժառանգում են մորից

18:25, Sunday, 09 October, 2016
Երեխաները մտավոր ունակությունները ժառանգում են մորից

Երեխայի մտավոր ունակությունները կախված են մոր կարողություններից եւ ոչ մի կերպ կապ չունեն հոր մտավոր ունակությունների հետ, կարծում են ամերիկացի գիտնականները, փոխանցում էMedikforum-ը:

Բանն այն է, որ ինտելեկտի գենի համար անհրաժեշտ քրոմոսոմի կրկնակի քանակի պատճառով մտավոր ունակությունները երեխաները ժառանգում են հենց մորից: Դրանից պարզ է դառնում, որ մտավոր աշխատանքով զբաղվելու գենետիկ հակումը փոխանցվում է հենց մորական կողմից եւ գրեթե կապ չունի հոր գեների հետ:

Փորձերը դեռեւս անցկացրել են միայն կենդանիների վրա: Դրանք ցույց են տվել, որ իգական գեներն ընդհանուր առմամբ պատասխանատու են ուղեղի զարգացման համար, այլ ոչ թե մարմնի: Եթե կենդանիների մոտ գերիշխող են լինում հոր գեները, ապա ուղեղը զարգանում է ավելի թույլ, իսկ մարմինը՝ ուժեղ:

Գիտնականները, սակայն, հիշեցնում են, որ մտավոր ունակությունները կախված են ոչ միայն գեներից, այլ նաեւ միջավայրից, որում ապրում են երեխաները:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3313 | 0 | 0
Facebook