Loading...

Articles

Ֆրանսիացիները ցնցված են. Գինու համտեսման աշխարհի առաջնությունում չինացիներն են հաղթել

18:08, Sunday, 09 October, 2016
Ֆրանսիացիները ցնցված են. Գինու համտեսման աշխարհի առաջնությունում չինացիներն են հաղթել

Ֆրանսիայի հարավում տեղի է ունեցել գինու կույր համտեսման աշխարհի առաջնությունը: Առաջնությունը Լա-Լոնդ-լո-Մոր քաղաքում՝ Գալուպե ամրոցում կազմակերպել էր «Ֆրանսիայի գինիներ» ամսագիրը: Մրցապայքարում հաղթել են Չինաստանի ներկայացուցիչները՝ առաջ անցնելով Ֆրանսիայի ներկայացուցիչներից, որոնք գրավել են երկրորդ տեղը, եւ ԱՄՆ-ից՝ երրորդ տեղը: Այս մասին հայտնում է RFI-ն:

Ինչպես հայտարարել են կազմակերպիչները, այս հաղթանակը աշխարհի գինեգործների վրա «պարզ երկնքում ամպրոպի տպավորություն է թողել»: Չնայած կազմակերպիչներն ասում են, որ ուղղակի հաղթողի բախտը բերել է, եւ որ իր հաղթանակի 50 տոկոսի համար է նա պարտական գիտելիքներին, իսկ մյուս կեսի համար՝ հաջողությանը:

Առաջնությանը 21 թիմ է մասնակցել: Բելգիայի հավաքականը, որն անցյալ տարի երկրորդ տեղն էր գրավել, այս տաի միայն չորրորդն է, իսկ անցյալ տարվա աշխարհի չեմպիոն իսպանացիները՝ 10-րդն են:

Մասնակիցները պետք է որոշեին գինու (երկրի) ծագումը, արտադրողին, խաղողի տեսակը եւ տարեթիվը, երբ գինին պատրաստվել է՝ միլեզիմը: Աշխարհի հաջորդ աջաջնությունը տեղի կունենա մյուս տարի Բուրգունդիայում՝ Բոսսեի խաղողի այգիներում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2640 | 0 | 0
Facebook