Loading...

Articles

Աշխարհի տարբեր քաղաքները լուսանկարներով ներկայացվել են Երևանի տոնին նվիրված բացօթյա ցուցահանդեսում

01:55, Sunday, 09 October, 2016
Աշխարհի տարբեր քաղաքները լուսանկարներով ներկայացվել են Երևանի տոնին նվիրված բացօթյա ցուցահանդեսում

«Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումների շրջանակում FIAP միջազգային լուսանկարչական միության հայաստանյան ներկայացուցչությունը և «Երևան փրոդաքշնս» -ը Հյուսիսային պողոտայում ներկայացրել են FREEDOM (Ազատություն) խորագրով անցկացված միջազգային լուսանկարչական փառատոնի եզրափակիչ փուլի մասնակիցների աշխատանքները:

Գաղափարի նպատակը մայրաքաղաքի տոնը յուրօրինակ ձևով շնորհավորելն էր:
     Բացօթյա ցուցահանդեսին ներկայացվել է սթրիթ ժանրի ավելի քան 30 աշխատանք՝ 17 երկրների լուսանկարիչների կողմից: Լուսանկարները պատկերել են աշխարհի տարբեր քաղաքների, այդ թվում նաև մայրաքաղաք Երևանի տեսարժան տարբեր վայրերն ու քաղաքային կոլորիտը:
     Մայրաքաղաքի տարեդարձի օրը հայտնի են դարձել նաև մրցույթ-փառատոնի հաղթողները:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1907 | 0 | 0
Facebook