Loading...

Articles

Ո՞վ է «Վերացական ճշմարտություն չկա, ճշմարտությունը միշտ որոշակի է (կոնկրետ է) » արտահայտության իսկական հեղինակը, կամ մի գրագողության մասին

21:19, Saturday, 08 October, 2016
Ո՞վ է «Վերացական ճշմարտություն չկա, ճշմարտությունը միշտ որոշակի է (կոնկրետ է) » արտահայտության իսկական հեղինակը, կամ մի գրագողության մասին

Այս արտահայտությունը թևավոր խոսքի արժեք էր ստացել Խորհրդային Միության` հատկապես գիտական, բուհական շրջանակներում: Այն բավականին հաճախակի էին գործածում փիլիսոփաները, պատմաբանները, բուհերի փիլիսոփայության ու պատմության ֆակուլտետների ուսանողները, պատմության ու հասարակագիտության ուսուցիչները:


     Արտահայտությունը Վ.Ի. Լենինի` 1902 թվականին գրած «Ի՞նչ անել» աշխատությունից է քաղված: Լենինը նկատի է առել գերմանացի փիլիսոփա Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելի «Դասախոսություններ փիլիսոփայության պատմության վերաբերյալ» աշխատության «Ներածություն» -ի հետևյալ հատվածը. «Եթե ճշմարտությունը վերացական է, ապա այն ճշմարտություն չէ: Մարդկային առողջ բանականությունը որոշակիին (կոնկրետին) է ձգտում»: Հեգելի այս դրույթը Լենինը հաճախ է մեջբերել իր աշխատություններում («Մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ», «Նորից արհմիությունների մասին» և այլն): Ընդ որում, ամենայն հավանականությամբ, «Վերացական ճշմարտություն չկա, ճշմարտությունը միշտ որոշակի է (կոնկրետ է)» արտահայտության հեղինակը Լենինը չէ: Նա պարզապես օգտվել է Նիկոլայ Չերնիշևսկու բանաձևումից, որը «Ռուսական գրականության գոգոլյան շրջանի ուրվագծեր» -ում (4-րդ գլուխ) Գոգոլի վերոբերյալ արտահայտությունն այսպես է վերաձևակերպել. «Վերացական ճշմարտություն չկա, ճշմարտությունը կոնկրետ է»:

Փաստորեն, Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդը Չերնիշևսկու բանաձևումին ընդամենը «միշտ» բառն ավելացնելով ու չնշելով, թե ով է դրա հեղինակը, ըստ էության, գրագողություն է կատարել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4271 | 0 | 0
Facebook