Loading...

Articles

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երկու մայրաքաղաքների միջև բարեկամական և գործընկերային կապերի ամրապնդման մասին

15:20, Saturday, 08 October, 2016
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երկու մայրաքաղաքների միջև բարեկամական և գործընկերային կապերի ամրապնդման մասին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երկու մայրաքաղաքների միջև բարեկամական և գործընկերային կապերի ամրապնդման մասին.

#ՏարոնՄարգարյան. «Տիկին քաղաքապետ, մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ հրավերն ընդունելու և Երևան այցելելու համար: Մենք առանձնակի ենք կարևորում Փարիզի հետ կապերի ամրապնդումն ու ընդլայնումը, և համոզված եմ, որ Ձեր այցը նոր ազդակ կհաղորդի մեր համագործակցությանը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ նաև հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հատուկ վերաբերմունքի համար, ինչը ևս անչափ կարևոր է մեզ համար: Երևանի և Փարիզի միջև իսկապես առկա է փոխգործակցության լայն դաշտ, որը հնարավորություն կտա մեզ էլ ավելի ընդլայնելու համատեղ ծրագրերը ինչպես տեղական ինքնակառավարման, տնտեսական զարգացման, զբոսաշրջության խթանման, այնպես էլ քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում: Ըստ այդմ, տիկին քաղաքապետ, կառաջարկեմ ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի և հստակ կներկայացնի այն ուղղությունները, որոնցում մենք ունենք համագործակցության լայն հեռանկարներ»

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1376 | 0 | 0
Facebook