Loading...

Articles

Բուժման համար ազատամարտիկին հարկավոր է միայն ճանապարհածախսի գումար

Օգնենք
Spokesperson:
Օգնենք
12:32, Saturday, 08 October, 2016
Բուժման համար ազատամարտիկին հարկավոր է միայն ճանապարհածախսի գումար

Ազատամարտիկ Արմեն Վոլոդյայի Պետրոսյանն օգնության կարիք ունի: Նրան ողնաշարի անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ, ինչը բժիշկները խորհուրդ են տալիս իրականացնել Գերմանիայում: Ազատամարտիկի խնդրանքը վերաբերում է ընդամենը ճանապարհածախսը հոգալուն, որն այնքան էլ մեծ գումար չէ: Հավատը, որ ընթերցողներից մեկը կամ երկուսը կարող են աջակցել իրեն, արդեն մեծ հույս է տալիս ազատամարտիկին` ոտքի կանգնելու համար:
    
     Մարտական ուղի
    

     Արմեն Վոլոդյայի Պետրոսյանը 1989 թվականի նոյեմբերից մինչև 1993 թվականի դեկտեմբերը կամավոր մասնակցել է Վարդենիսի սահմանամերձ գյուղերի, Զոդի, Ազիզլուի, Վարդենիսի և Կրասնոսելսկի սահմանների ինքնապաշտպանությանը: 1992թ-ի օգոստոսից Վարդենիսի օդանավակայանից ուղեկցել է ազատամարտիկներին տրամադրվող սնունդը և վառելանյութը դեպի Մարտակերտ: Մասնակցել է Քարվաճառի մարտական գործողություններին և Օմարի լեռնանցքի ազատագրմանը:
     Արմեն Վոլոդյայի Պետրոսյանը 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, արդեն իսկ ունենալով առողջական խնդիրներ ողնաշարի հետ, այնուամենայնիվ ԵԿՄ ազատամարտիկների հետ Արցախի սահմանները պաշտպանելու նպատակով կամավոր մեկնել է ԼՂՀ:
    
     Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին` «Արդշինինվեստբանկ» 2470009865930000

Հեռ` 091 69-47-67, 094 41-85-43
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1869 | 0 | 0
Facebook