Loading...

Articles

ԳՆԱՄ ԵՐԿԽՈՍԵՄ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՄ, , ,

19:00, Saturday, 23 July, 2016
ԳՆԱՄ ԵՐԿԽՈՍԵՄ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՄ, , ,

ԳՆԱՄ ԵՐԿԽՈՍԵՄ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՄ...
     (Երկխուսություն- մենախոսություն)
     Բա ասում եք Հայ-թուրքական հարաբերությունները վնաս են մեր երկրի՞ն. Ի՜նչ թյուր կարծիք մեր նախագահի հասցեին. պարտադիր էր, որ մեր նախագահը փայլեր արտաքի՞ն դիվանագիտությունում, համ էլ դիվանագիտությունը բարդ գիտություն է ու մեկ օրում չես սերտի, բայց այ 2009թ. "Ֆուտբոլային դիվանագիտությունից" ծնունդ առած, Շվեյցարիայում հոկտեմբերի 10-ին ստորագրված, Հայ-թուրքական արձանագրություններում տեղ գտած "Փոխադարձ սահմանների ճանաչումից" հետո մեր նախագահի մոտ բավականին դիվանագիտական քայլերի առաջխաղացում է նկատվում: Շատ ուշացումով գլխի ընկանք, որ մեր նախագահի մտադրությունը բնավ էլ Հայ-թուրքական սահմանի բացումը չէր, այլ թուրք վերնախավի հետ շփումը, որպեսզի անմիջապես առաջին ձեռքից օգտվի ու դասեր սերտի Թուրքիայի դիվանագիտական հզոր դպրոցից: Պետք է խոստովանեմ որ մեր նախագահի ջերմ շփումները թուրք վերնախավի հետ. այդ ձեռքսեղմումները, քծնելը, նրանց հետ ֆուտբոլ դիտելը, սեղան նստելը վեր կենալը նրան դարձրին «կատարյալ արհեստավարժ դիվանագետ» . նա կարողացավ ընդօրինակել դիվանագիտական բոլոր հնարքներին, ինչպես թուրք վերնախավի առաջին դեմքերը. խորամանկել, քծնել, կեղծել, նայել աչքերիդ մեջ' ստել..., անհրաժեշտ հատկանիշներ, որը մեր նախագահին այս էլ քանի տարի է պահում է գահին, հազար ու մի շառ ու փորձանքից հեռու...
     Օրինակ, 2011թվականին, երբ մութ ամպեր կուտակվեցին ու Լևոն Տեր Պետրոսյանը ժողովրդին կրկին հանեց հրապարակ, տևական ժամանակ բազմահազարանոց բողոքի ցույցերը չէին դադարում, պահանջում էին նախագահի հրաժարականը ... մեր նախագահը զգաց, որ իր աթոռին վտանգ է սպառնում, կարող է տակի աթոռը կորցնել. նա անմիջապես օգտվեց թուրքական դիվանագիտական դպրոցում սերտած դասերից. Լևոն Տեր Պետրոսյանին առաջարկեց երկխոսել: Այնքան անկեղծ թվաց այդ առաջարկը, որ քաղաքականության մեջ թրծված Լևոնն էլ հավատաց ու գայթակղվեց. սովորական մարդկային թուլություն, ու քանի որ Լևոն Տեր Պետրոսյանը դեռ էն գլխեն բանակցել շատ էր սիրում, խայծը կուլ տվեց ու ընկավ զույգ ոտքով թակարդը: Էստեղ են ասել գիտուն աղվեսը զույգ ոտքով է ընկնում թակարդը... ընդդիմության բանախոսների հետ մի քանի ստից, անիմաս հանդիպումներ, անլուրջ պահանջներ ու ընդդիմությունը կնքեց իր մահկանացուն: Այսպես փոշիացնելով Լևոնի ընդդիմության շարժումը. մեր նախագահը Լևոնին չեզոքացրեց իր ճանապարհից ու դարձրեց քաղաքական դիակ: Որից հետո մեր նախագահը հանգիստ վայելում էր իր գահը… մեկ էլ չիմացավ, թե ինչպես աննկատ թռչեցին տարիները և ահա նորից այդ չարաբաստիկ ընտրությունները...
     Գործի անցան քաղաքապետ, մարզպետ ու գյուղապետ, և այնպես պրոֆեսիոնալ գործեցին, որ անգամ Եվրոպական դիտորդների բերանն էր բաց մնացել մեր «ժողովրդավարությունից, ազատ ու արդար ընտրություններից»: Դե Մուկուչյանն էլ մերոնքական գտնվեց ու կրակված թվերը կոծկեց. փառք Աստծո. ճա՞րն ինչ: Սահմանադրական դատարանի Նախագահի վրա կասկած չուներ մեր նախագահը. վաղուցվա գործընկերներ են.
     Գագիկ Հարութունյանը արհեստավարժ, առանց ցնցումների լեգետիմությունը վավերացրեց. մի գաղտնիք էլ ասեմ, իրավունք չուներ չվավերացնել, քանզի անգամ Գյուլն ու գերտերությունների առաջին դեմքերն արդեն շտապել էին շնորհավորել ու լեգիտիմացնել, քանի որ վստահ էին, որ Սերժն է միակ նախագահը, որ թուրքական պրոտոկոլները կվավերացնի ու Ղարաբաղն էլ Ադրբեջանի օգտին հանգուցալուծում կստանա, , , Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն այսքանից հետո ինչպե՞ս կարող էր կասկածել ու Թումանյանի "Հառաչանք" պոեմի չոբան Չատիի պես կանգնել Ազատության հրապարակի մեյդանում, ժողովրդին գլխին հավաքել ու ասել, որ չէ ու չէ, ընտրությունները կեղծված են, բա եղա՞վ, էդպես էս անում որ ի՞նչ անես, աթոռը տակիցս խլես, բա դա լինելու՞ բան է: Անձս լեգիտիմացնող այսքան փաստերից հետո դե արի ու Րաֆֆուն համոզի, որ էս երկիրը ես եմ կառավարելու նորից 5 տարի ուզեք, թե' չուզեք:
     Էս ինչ տարօրինակ մարդ են մեր հայերը ոչ Սահմանադրական դատարանին են հավատում, ոչ էլ գերտերությունների «ազնվագույն» առաջին դեմքերին: Անգամ նրանք զգացին, որ մեր ընտրությունները արդար են, բայց մերոնք չէ, որ չէ կեղծված են ու վերջ ... Էսպես էլ անհավատ ժողովուրդ կլինի, որ մերոնք են. Հետո էլ ասում են Քրիստոնյաները հավատացյալ են, բա ինչու՞ չեն հավատաում. Մենակ մեր Վեհափառները հավատացին ու շնորհավորեցին...
     Ժողովրդին ոտքի հանել, ինքն էլ Ազատության հրապարակը գրավել ու հացադուլի է նստել ... Էսքան էլ Րաֆֆու նազը տանե՞լ կլինի. նամակ- նամակի հետևից ուղարկեցի, Րաֆին խաչ քաշեց’ հետ ուղարկեց… ուզում են իմ «հաղթանակը» քթիցս բերե՞ն... մի երկու օր անքուն գիշերներից հետո մեր նախագահի գլխում մի լուսավոր միտք փայլատակեց. ո՜նց էր մոռացել, ո՜նց, Թուրքական դիվանագիտություն հրաշագործ էֆեկտի մասին…
     Թեև մեր նախագահին պատիվ չէր բերում իր բարձրությունից այդքան իջնել, բայց
     քանի որ թուրքական դիվանագիտության մեջ ընդունված է. հենց նեղը կընկնես' ծնկիր, երբ լենը' բամփիր...
     Ո՜նց էր մոռացել, բայց ոչինչ, ինչպես ժողովուրդն է ասում, լավ է ուշ, քան’ երբեք.
     Քանի որ փրկության միակ ճիշտ քայլը թուրքական դիվանագիտությունն էր, իր բախտից Րաֆֆին հենց ինքը արծաթե սկուտեղի վրա հրամցրեց իր 8 առաջարկները, ուրեմն ուրիշ ելք չի մնում. Երկխոսություն, դու իմ միակ փրկություն...
     Լևոնի պես քաղաքական գործիչը, որ ընկավ թակարդը, միամիտ Րաֆֆին կընկնի ու կընկնի... 2011 թվականի պատմությունը կրկնվում է...
     Քաղաքական գործիչների նամակագրություններով իրար հետ շփվելը նորամուծություն է ու զուտ Հայկական տարբերակ, որը կոչվում է.
     Կատվի խաղը, մկան' մահը...
     ՈՒ մեր նախագահը վերջին նամակը հղեց Րաֆֆուն, որը կարելի է անվանել «նամակ փրկության»:
     Բայց այ քեզ խայտառակություն, փոխանակ տետատետ, նախագահականում
     զրուցեն, Րաֆֆու խելքին փչել է Ազատության հրապարակում, ժողովրդի առաջ
     երկխոսել, ա՜յ քեզ փորձանք: Բա դա ինձ պատի՞վ կբերի: Ես եմ ուզում իրեն տանեմ նախագահական ու թակարդը գցեմ, ինքն ինձանից խորամանկ դուրս եկավ. հրապարակային երկխոսություն է պահանջում...
     Տեսնես մտքին ի՞նչ կա. չգիտե՞ք, ումի՞ց լուր առնեմ...
     Բայց չէ. պետք է մինչև երդմնակալությունը դիմանամ. տղամարդու խոսք եմ տալիս, որ չեմ գնա Ազատության հրապարակ երկխոսելու, երկխոսեմ, որ ի՞նչ անեմ...
     Վերջապես Վովա Գասպարյանը կարողացավ ճնշել ցույցերը և նորից իմ աթոռն իմ տակն է, , , դե չէր կարող Վովան իմ աթոռը չպահեր, այլապես ինքն էլ կմնար առանց աթոռի, , ,
     Եկավ 2015թ հունիսը, նորից սև ամպեր կուտակվեցին իմ գլխի վերև․ «Քաղաացիական շարժման» ինքնաբուխ պայքարի մասնակիցները գրավեցին Բաղրամյան փողոցը․․․ դե արի ու էս ջահելներին հասկացրու, որ երկրի վիճակն օրհասական է․․․ ասես ամեն բան դյուզն է, միայն էներգիայի 7 դրամն է, որ ժողովուրդն ի վիճակի չէ վճարել․․․ բայց խոստովանեմ, որ բախտս բերեց, նախագահականում կարողացա երկխեսության եկած շարժման ակտիվիստներին համոզել աուդիտ անցկացնելու բլեֆով և ջահելներն իրենց հաղթանակած համարեցին, որ կարողացել են Բաղրամյանը գրավել․․․ու կրկին Վովան, շատ արհեստավարժ գործեց, իսկ երկխոսության եկած «Քաղաքացիական շարժման» ակտիվիստներին համոզելը շատ հեշտ եղավ․ կարևորը, որ նախագահի հրաժարականը չէին պահանջում․․․ մի սուտ խոստումն ինչ է, որ չտայի, որ Բաղրամյանն ազատագրվեր․․․
     Նորից հունիս ամիսն է, բայց այս անգամ ուրիշ է․ «Սասնա Ծռեր» խումբը գժվել է․ իմ աթոռը սրբությամբ պահող Օսիպյանին է ու մյուս ոստիկաններին է պատանդ պահում․ պահանջում են Սեֆիլյանին ու մյուս տղաներին ազատ արձակեմ, համ էլ իմ հրաժարականն են պահանջում․ Հո չե՞մ գժվել ազատ արձակեմ ինձ հում-հում կուտեն, բա իմ հրաժարականի հարցը ոնց լուծեմ․․․ լավ, գոնե միայն Սեֆիլյանին ազատ արձակելով գլուխս պրծացնեի, բայց չէ, սրանց հետ բանակցե՞լ կլինի, սրանց խաբե՞լ կլինի, , , վեց օր ու գիշեր ընդհատակում ելք եմ փնտրում աթոռս չկորցնելու համար, մաֆիան էլ մի կողմից է նեղում, թե դուրս արի, մի ելք գտի, աչքները վախեցրու․․․ դե նրանք էլ մեղք չունեն․ առանց ինձ կորած են․ Սա իմ վերջին շանս է, համ էլ, եթե իմանամ, որ իմ հրաժարականից հետո իմ դեմ դատ չեն բացի, հանգիստ կգնամ իմ թալանածը կվայելեմ, գլուխը քարը, աթոռս կտամ, , , բայց ախր երաշխիքներ չեմ տեսնում, որ անփորձանք կպրծնեմ, , , հիմա մտածում եմ․ գնամ երկխոսեմ, որ ի՞նչ անեմ, թուրքական դիվանագիտությունն էլ դժվար թե փրկի, , ,
     ՀՈՒՇՄԱՆ ԿԱՐԳՈՎ ԱՍԵՄ․
     Սերժ Ազատի Սարգսյան գիտցե՛ք, որ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ» այդ քայլը արթնացրեց թմբիրի մեջ եղած ժողովրդին․․․ Ու ինքնաբուխ ժողովրդական շարժման պահանջն է. իշխանափոխություն, միայն ու միայն իշխանափոխություն, որտեղ չեք լինի դուք ու ձեզ հետ սերտաճած մաֆյոզ դեմքերն ու օլիգարխները:
     Այսքանից հետո պարոն նախագահ լավ խորհեք. արժե՞ արյունով պահել ձեր աթոռը, թե՞ ինքնաբացարկի ճանապարով հարգանքով ու պատվով իշխանությունը հանձնեք ժողովրդին, ու մեզ ազատեք ձեր նեկայությունից, որ Հայաստանում էլ երբե'ք խիյարը թարս չբուսնի:
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
     գրող -հրապարակախոս

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6823 | 1 | 0
Facebook