Loading...

Articles

ՈՏՔԻ՛, ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ

20:40, Tuesday, 21 June, 2016
ՈՏՔԻ՛, ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ
    

    

Ոտքի´, աշխարհասփյուռ հայություն. Սեֆիլյանը, Սամվել Բաբայանը, «սասնա ծռերն» ու մյուս քաղբանտարկյալները մեր պաշտպանության կարիքն ունեն․․․

Անտարբերությունը պատել է մեր ազգին: Ցավով պետք է արձանագրեմ, որ Ֆեյսբուքում տեղադրած համարյա բոլոր հոդվածներն ու ահազանգերը, որոնք խիստ հրատապ են ու մեր ազգային խնդիրներին են վերաբերվում, շատ քիչ մարդիկ են արձագանքում, փոխանակ լինի մտքերի փոխանակում, մեկնաբանությունների հեղեղ:
     Շատ ցավալի է, շա՜տ...

Ազգս լեթարգիական քնի մեջ է ու եթե կռիվ է տալիս դեպքից դեպք, միայն մի փոր հացի, ստամոքսի կռիվ է: Բա մենք այդ ա՞զգն ենք. Մենք եղեռն ենք տեսել, հազար ու մի զրկանքների միջով է անցել մեր ազգը, անգամ անկախությունից այս կողմ Արցախյան պատերազի հաղթանակի համար դիմացանք մթին, ցրտին, սովին, հազար ու մի զրկանքներին ըմբռնումով դիմացանք, որ այսօր մեր հաղթանակներն անտարբերության պատճառով ջու՞րը գցենք, արծաթե սկուտեղի վրա հրամցնենք նորից Ադրբեջանի՞ն: Այս պահին, երբ Ղարաբաղը կորցնելու վտանգն են ահազանգում ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆՆ ու իր ընկերները, որի համար իշխանությունները մեկուսացրին ժողովրդից, որ իրենց սև գործը հանգիստ կյանքի կոչեն, ի՞նչ եք կարծում Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելի Ալիևին խոստացած «Մադրիդյան սկզբունքները» չե՞ն քննարկվում կուլիսներում, իսկ մեզ մատուցվում է լրագրողների մոնտաժված կադրերը։ Ինչ հույս կարելի է դնել Պուտինի վրա, որը միլիարդների զենք է վաճառում Ադրբեջանին, որ Ղարաբաղը գրավեն․․․ այլապես ինչպե՞ս կարելի է հասկանալ Ադրբեջանին զինելը, , , Պուտինի ձեռքն էլ չի դողա, որ մեր ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնի ու կյանքի կոչեն «Մադրիդյան սկզբունքները» իսկ մենք չունենք այն համարձակ նախագահը, որ սակարկության մեջ մտնի Պուտինի հետ, ձեռքը սեղանին խփի ու դուրս գա բանակցային սեղանից ի նշան անհամաձայնության․․․ Այսօր քան երբևէ Արցախի ճակատագրիը մե՜ծ հարցականի տակ է, մենք չգիտենք ի՞Նչ է տալիս Սերժը և ինչու՞ է ամեն բան արվում ժողովրդից գաղտնի, ինչպես դա եղավ Մադրիդյան չարաբաստիկ սկզբունքների դեպքում․․․ազգիս այս կրավորական կեցվածքը սիրտս է մաշում: ՍԵՖԻԼՅԱՆԻ ու նրա ընկերների ձերբակալումը պատահական չէր․․Մենք արդեն գիտենք ու բազմիցս ենք համոզվել, որ Սերժը դիկտատոր է ու իր աթոռը պահելու համար պատրաստ է ողջ Արցախն էլ տալ Ադրբեջանին, Իսկ Սեֆիլյանն ու նրա համախոհները այդ թույլ չէին տալու, , , Ինչու՞ ենք լռում, ինչու՞, երբ այնքան պարզ է Սերժի բոլոր հետին մտքերը, բոլոր քայլերը. մեր հազարավոր նվիրյալների արյունն է հանված աճուրդի աշխարհի խարդախ տերերի կողմից․ եթե այսօր Արցախին տեր չենք կանգնում, վաղն էլ շատ հեշտությամբ Հայաստանը կտանք: Դիմում եմ այստեղ՝ Ֆեյսբուքում քննարկումներին մասնակցություն ունեցող ողջ հայությանը. այս սոցիալական ցանցը չի ստեղծված միայն իրար որպիսսություն հարցնելուն, կամ բարև, բարի լույս միմյանց մաղթելու համար, կամ մի անհեթեթ թեմայի շուրջ ծավալվելու: Մենք ունենք չլուծված ազգային խնդիրներ. պետք է մեր ակտիվությամբ խրախուսենք, թիկունք կանգնենք բոլոր նրանց, ովքեր այս պահին լծված են լուծում տալու Արցախյան թնջուկին: Մինսկի համանախագահների թեթև ձեռքով տարիներ ի վեր պահպանվող ստատուս քվոն, որը մնացել էր իրենց կոկորդին, այսօր փորձում են լուծում տան իրենց ձևով ու մեզ պարտադրեն "Մադրիդյան" հայատյաց սկզբունքները, որի հիմնարար բոլոր կետերը բխում են Ադրբեջանի օգտին...
Այսօր առավել քան երբևէ վտանգված է Արցախի ճակատագիրը. զարմանում եմ մեր ազգի հոգի մաշող անտարբերության վրա: Բա էլ ինչու՞ այդքան արյուն թափվեց, եթե տարիներ անց պետք է նորից Արցախը հայտնվեր Ադրբեջանի կազմում: Գերտերությունները նորից իրենց խարդախ խաղն են խաղում հայության գլխին. ՈՒշքի´ եկեք, ու լուրջ մտածեք․․․ Եթե ազգերի ինքնորոշման հիման վրա կարող են Կոսովոն, Ղրիմը, Օսիան, Աբխազիան անկախանալ, ինչու՞ պետք է 4 տարի տևած, արյունով ազատագրված պատմական Արցախի պարագայում, ազգերի ինքնորոշման իրավունքը չգործի․ սա մի պատասխան ունի․ աշխարհի խարդախ խաղերի զոհասեղանին է հայտնվել Արցախը, իսկ Սերժը չունի այնքան հանդգնություն, որ դեմ դուրս գա, քանզի նա շատ լավ գիտի, հենց դուրս եկավ նրանց դեմ, իրեն գահանգեց կանեն․․․
Այսօր մեր քննարկվելիք հրատապ թեման պետք է լինի Արցախը, հազարավոր նվիրյալների արյան գնով ազատագրված մեր տարածքները, որի 800 հեկտարը մեր իշխանությունների բարի կամքի շնորհիվ հանձնվեց Ադրբեջանին, Իսկ Սեֆիլյանը մտադիր էր իր ընկերների հետ վերցնել․․․Սերժը լավ գիտեր ու ձերբակալեց, Ժիրայրին ու ընկերներին, որ չխանգարեին բանակցություններին և հողերը հանձնելուն, , ,
     ՄԻՆՉև Ե՞ՐԲ ԵՆՔ ԼՌԵԼՈՒ, Ե՞ՐԲ, , ,

    
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ

    
(Գրող -հրապարակախոս)
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
17154 | 4 | 0
Facebook