Loading...

Articles

«Հրաժեշտ ուսուցչին»

47dproc
Spokesperson:
47dproc
12:31, Saturday, 28 May, 2016
«Հրաժեշտ ուսուցչին»
     Միջոցառումն սկսվեց ուսուցչի՝ Լիանա Գեղամյանի խոսքով: Նա նշեց, որ պատահաբար են հանդիպում կյանքում, հրաժեշտ տալիս անհրաժեշտաբար: Այդպես էլ իրենք.չորս տարի առաջ պատահաբար հանդիպել են միմյանց, նավարկել միևնույն նավում, հաղթահարել շատ դժվարություններ, արգելքներ, ունեցել ձեռքբերումներ, նվաճումներ: Եվ ահա, այսօր եկել է պահը անհրաժեշտաբար հրաժեշտ տալու:
     Ուսուցչից հետո երգի հնչյունների ներքո ներկայացրերին իրենց անցած 4 տարիները՝ տեսահոլովակի տեսքով: Այնուհետև ելույթ ունեցան երեխաները: Նրանք իրենց ավարտական խոսքը համեմեցին գեղեցիկ գարնանային բանաստեղծություններով, հրաժեշտի ջերմ, հուզիչ խոսքերով, մանկական կատակ երգերով, պարերով և հումորներով:
     Միջոցառումը կազմակերպված էր բարձր մակարդակով, բովանդակալից էր, հարուստ՝ գեղեցիկ դեկորացիաներով, ինչն էլ յուրահատուկ շուք տվեց այդ ամենին:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6766 | 0 | 0
Facebook