Loading...

Articles

Մենք կհանդիպենք պատահաբար

10:57, Thursday, 04 February, 2016
Մենք կհանդիպենք պատահաբար
     Մենք կհանդիպենք պատահաբար
     Նույն սրճարանում, նույն սեղանին,
     Վաղուց տեսած չենք լինի իրար
     Եվ կկարոտենք բավականին։
     Ես կգամ երևի իմ կնոջ հետ,
     Դու ամուսնուդ հետ ՝ ինձ անծանոթ,
     Եվ լուռ նայելով աչքերիդ մեջ
     Ես կտեսնեմ մի խոր կարոտ։
     Թաքուն կխմենք իրար կենաց,
     Հայացքով թաքուն կբարևենք,
     Եվ ոչ մի բառ ու հնչյուն չասած
     Անծանոթի պես կբաժանվենք։
     Միայն թե վերջում բաժանվելիս
     Կտեսնեմ ՝ ամուսինդ ինչպես,
     Կնոջս հանկարծ թաքուն կասի՝
     -Գիտես ինչքան եմ կարոտել քեզ։
    
     Գուրգեն Մանուկյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3801 | 0 | 0
Facebook