Loading...

Articles

Զաքիր Հասանովը հայտարարել է, որ ՄՈՏ ՕՐԵՐԻՆ ջախջախիչ հարված է հասցնելու հայկական կողմին -

00:22, Wednesday, 02 December, 2015
Զաքիր Հասանովը հայտարարել է, որ ՄՈՏ ՕՐԵՐԻՆ ջախջախիչ հարված է հասցնելու հայկական կողմին -
     Զաքիր Հասանովը հայտարարել է, որ ՄՈՏ ՕՐԵՐԻՆ ջախջախիչ հարված է հասցնելու հայկական կողմին -
    
     Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ ՄՈՏ ՕՐԵՐԻՆ ջախջախիչ հարված է հասցնելու հայկական կողմին… Ու սա ի պատասխան թուրքի մեկ սատկածի, որ երկու օր առաջ ունեցել են սահմանում.. Ասել, որ Զաքիր բաբան այդքան ծանր է տարել մեկ զոհը, անհեթեթություն կլինի… Վերջին ամիսներին թշնամին բազմիցս ծանր կորուստներ ու անհամեմատելի շատ զոհեր է ունեցել, բայց չի համարձակվել նման հայտարարություն անել… Խնդիրն այստեղ ուրիշ է. Զաքիր բաբան հույսը դրել է հարևան, այսինքն՝ մեր երկրում հօգուտ իրեն գործող խմբավորումներին, ովքեր խոստացել են նույնպես ՄՈՏ ՕՐԵՐԻՆ անկարգություններ, խառնաշփոթ ու քաղաքական անհնազանդություն ծավալել, որը կստիպի երկրի ուժային կառույցներին շեղվել սահմանից և կենտրոնանալ ներքին իրավիճակը հսկելու վրա… Ինչ-որ կասկածելի զուգադիպություն է… Ես, համենայնդեպս, պատահականություններին հավատալու հակում չունեմ և սպասում եմ օրհասական վիճակներ ստեղծողների լիովին չեզոքացմանն ամենից առաջ հենց այն պարզ պատճառով, որ այդ անկարգություններն առաջին հերթին մեծացնում են վտանգը սահմանում կանգնած զինվորի կյանքի համար… Համոզված եմ, որ երկրի ճակատագրի համար վճարովի ճառեր ասողները վտանգի պահին զինվորի կողքին չեն կանգնելու, այլ հրապարակում բազավորված ուղեբեռներով (վեշմեշոկներով) ու իրենց հոնորարներով անհետանալու են արենայից՝ թողնելով ճակատագրի քմահաճույքին թե՛ սահմանադրության ՈՉ-ը, թե՛ երկրի ճակատագիրը, և որ ամենածանրն է այս իրավիճակում՝ առավել մեծ վտանգի տակ դնելով ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ։ ՀԳ. Զարմանալին այն է, որ արդեն բարոյազրկված, բավականին բացահայտված ստոր կենդանիների խումբը կարողանում է այնպես շեղել ժողովրդի ուշադրությունը, որ չեք նկատում ո՛չ սատկացրած թուրքին, ո՛չ դիվերսիա կանխելու հետևանքը, ո՛չ էլ թշնամու զինված ուժերի կոշտ հայտարարությունը մեզ ջախջախիչ հարվածներ հասնելու մասին։ Հավաքեք ձեզ, մարդիկ !!! Կիսախորհրդարանական, խորհրդարանական, նախագահական, սերժական, հանրապետական թե սեֆիլյանական լինի երկիրը, թուրքի համար դուք թշնամի եք՝ ոչնչացման ենթակա !!!!
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3495 | 1 | 0
Facebook