Loading...

Articles

Իսկ դուք գիտեի՞ք, որ մայաները ...

13:00, Friday, 28 August, 2015
Իսկ դուք գիտեի՞ք, որ մայաները ...


    
    
    
    
    
    
    
    
    
    
     1. Չնայած որ Մայաների քաղաքակրթությունը վերացել է, նրանց լեզուն ու մշակույթը պահպանել են իրենց ամուր դիրքերը Մեքսիկայի և Գվատեմալայի որոշ շրջաններում:

2. Փաստացի շուրջ 7 միլիոն մայա դեռ ապրում է Յուկատան թերակղզում:

3. Որոշ լեզվաբանների կարծիքով անգլերեն «շնաձուկ» - shark բառը մայաների լեզվից է առաջացել:

4. Մինչկոլումբյան մայաները սովորություն ունեին վերափոխելու իրենց երեխաների արտաքին տվյալները. օրինակ` մայրերը կարող էին տախտակ կապել երեխաների ճակատներին, որպեսզի հարթ մնային:

5. Նորածին երեխաների աչքերին այնքան մոտ էին պահում առարկաները, մինչև շիլ դառնային. դա ազնվականության ցանկալի նշան էր:

6. Քթերին հատուկ կորություն, իսկ ատամներին հատուկ ձևավորում էին հաղորդում:

7. Երեխաներին անվանում էին այն օրերի անուններով, երբ նրանք ծնվում էին:

8. Մայաների բժշկական միջամտությունները բավականին առաջադեմ էին. նրանք մարդկային մազի միջոցով կարում էին խորը վնասվածքները, ատամների լիքց էին կատարում և անգամ պրոթեզներ պատրաստում:

9. Մինչ օրս հետևում են զահաբերության ավանդույթին, բայց, բարեբախտաբար, ոչ թե մարդկային, այլ հավի արյան գնով:

10. Ցավազրկող միջոցները հայթայթում էին շրջակա միջավայրից` օգտագործելու և' հավատամքի /որպես տեսախաբկանքնր առաջացնող միջոց/, և' բժշկական /որպես անզգայացնող միջոց/ ծեսերի համար:

11. Ացտեկների նման մոլի խաղացողներին էին, հատկապես գերադասում էին «մեսոամերիկյան գնդակը», որի ժամանակակից ձևը դեռևս տարածված է ամերիկյան հնդկացիների շրջանում «ումալա» անվամբ: Այն ավելի շատ նման էր բասկետբոլի, որի նպատակը գնդակն ամեն կերպ պահելն էր: Խաղն ուներ նաև ծիսական նշանակություն. վայրերում, որտեղ անցկացվել էին այդ խաղերը, հայտնաբերվել են մարդկային զոհաբերության հետքեր` հավանաբար պարտված թիմի անդամների:

12. Որպես գնդակ օգտագործում էին մարդկային գլուխներ:

13. Մայաների մշակույթում մեծ նշանակություն ունեին շոգեբաղնիքները. հավատում էին, որ շոգին մաքրում է ոչ միայն մարմինը, այլև հոգին:

14. Ստրուկներին, բանտարկյալներին և նման այլ մարդկանց զոհաբերելուց առաջ ներկում էին կապույտ գույնով կամ տարբեր տանջանքների ենթարկում, հետո առաջնորդում դեպի բուրգի գագաթ, որտեղ կա'մ գնդակահարում էին, կա'մ հանում էին /սուրբ առաջնորդները/ նրանց` դեռ բաբախող սիրտը: Հաճախ օգնականները նրանց մաշկազերծում էին, սուրբ առաջնորդը սկսում էր կրել այն` իրականացնելու որոշակի ծեսեր:

15. Մայաներն ունեին մեկից ավելի օրացույցներ. առաջինը կոչվում էր Հաաբ /Haab/, և գրիգորյան օրացույցի նման ուներ 365 օր, երկրորդը` «երկար հաշվարկի» օրացույցը, ուներ 2, 880, 000 օր, որ վերջանում էր 2012թ.:

16. Նրանց գրային համակարգը հին քաղաքակրթության մեջ ամենազարգացածն էր. կարողանում էին գրով արտահատել գրեթե ամեն ինչ: Ցավոք, շատ պահպանված ձեռագրեր ոչնչացվեցին իսպանական նվաճումների ժամանակ:

17. Ի տարբերություն ացտեկների` ռազմական գործիքների պատրաստման մեջ մայաները մետաղ չէին օգտագործում, փոխարենը լայնորեն գործածում էին հրաբխային ծագման քարեր կամ օբսիդիան:

18. Հնարավոր է նրանք առաջինն են օգտագործել «0» նշանը` դատարկ տարածք նշանակությամբ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
9056 | 0 | 0
Facebook