Loading...

Articles

Եռացող ջուրը կաթսայից չի թափվում, իսկ կաթը թափվում է. ինչո՞ւ

10:42, Friday, 28 August, 2015
Եռացող ջուրը կաթսայից չի թափվում, իսկ կաթը թափվում է. ինչո՞ւ

Որովհետև եռացող կաթը կաթսան բերնեբերան լցնում է գազի չպայթող պղպջակներով:


     Բացի ջրից, կաթը պարունակում է պոլիմերային երկարավուն մոլեկուլներ: Երբ տաքանալու ընթացքում կաթի մերձմակերեսային շերտերից ջուրն սկսում է գոլորշանալ, այդ մոլեկուլներ, իրար ագուցվելով, ամուր թաղանթ են գոյացնում: Այդ նույն ժամանակ կաթսայի հատակին մանրիկ պղպջակներ են ի հայտ գալիս: Դրանք հեղուկում լուծված գազի արտազատման «արգասիքներն» են: Երբ պղպջակների ներսում առկա ջուրը ևս սկսում է գոլորշանալ, պղպջակներն աճում են, իսկ դրանց պատերն ամրապնդվում են պոլիմերային թաղանթով: Երբ պղպջակները հեղուկի երես են ելնում, «կռթնում են» մակերեսի թաղանթին ու չեն կարողանում, ինչպես դա լինում է ջուրը եռացնելիս, պայթել ու կուտակված գոլորշին արձակել: Եռման կետին մերձենալու ընթացքում պղպջակների թիվն աճում է: Շուտով այդ պղպջակները փրփուր են գոյացնում, որը բարձրացնում է պոլիմերային թաղանթը, բայց այդ պղպջակներն այնքան ամուր են, որ չեն պայթում: «Կռթնելով» կաթսայի հատակին շարունակ գոյացող նոր պղպջակներին՝ դրանք շատ արագորեն բերնեբերան լցնում են կաթսան:

Այս երևույթի բնույթն ըմբռնելը հնարավորություն է ընձեռում պայքարել դրա դեմ: Բոլոր տնտեսուհիները գիտեն՝ որպեսզի կաթը չթափվի, հարկավոր է այն խառնել՝ թույլ չտալով, որ թաղանթ գոյանա: Բայց կարելի է նաև այնպես անել, որ այդ հոգսն «իրենց վրա վերցնեն» կաթսայի հատակից մակերես բարձրացող պղպջակները: Ընդամենը հարկավոր է «պայման ստեղծել», որպեսզի դրանք խոշորացած վիճակում մակերես բարձրանան. այդ դեպքում դրանց ոչ մի թաղանթ էլ «չի փրկի»: Դրա համար պետք է կաթսայի հատակին ընդամենը ափսեն բերանքսիվար դնել, որի տակից կաթսայի մակերես կբարձրանան առավել խոշոր պղպջակներ, և կաթը կսկսի ջրի նման եռալ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
1
3031 | 0 | 1
Facebook