Loading...

Articles

Որտեղ և երբ է ստեղծվել ինտերնետը

11:22, Wednesday, 26 August, 2015
Որտեղ և երբ է ստեղծվել ինտերնետը


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     1957թ., երբ Սովետական Միությունը մեկնարկեց առաջին արհեստական արբանյակ Sputnik-ը, Ամերիկան ցնցված էր: Սառը պատերազմը հասել էր իր գագաթնակետին, և Սովետական Միությունն ու Ամերիկան ըստ ամենայնի թշնամի երկրներ էին: Եթե առաջինը կարող էր արհեստական արբանյակ ուղարկել տիեզերք, ուրեմն կարող էր նաև հրթիռակոծել Հյուսիսային Ամերիկան: Սա կանխելու համար ԱՄՆ նախագահ Դուայթ Էյզենհաուերը 1958թ. ստեղծեց ԱՀԾԳ-ն /Առաջադեմ հետզոտական ծրագրերի գործակալությունը /Advanced Research Projects Agency (ARPA) /` որպես պատասխան քայլ: Գործակալության նպատակն Ամերիկային այլ երկրների նկատմամբ տեխնոլոգիական առավելություն տալն էր, և առաջնային ուղղությունը համակարգչային գիտությունն էր:

1950-ականներին համակարգիչները հսկայական սարքեր էին, որ մի ամբողջ սենյակ կարող էին զբաղեցնել: Դրանք ունեին մի քանի առաջադրանքեր կատարելու և ինֆորմացիան վերամշակելու հնարավորություն, ինչը և ներդրված է ժամանակակից համակարգիչների հիմքում, բայց դրանք չէին կարող վերծանել սկավառակի կամ մագնիսական ժապավենի վրա պահպանված ինֆորմացիան /համակարգչի ստեղծման պատմությունը տե’ս այստեղ/: Հետևաբար երկու համակարգիչների միջև որևէ տարածական կապ լինելու մասին խոսելն արդեն իսկ զարմանալի կլիներ:
     ԱՀԾԳ-ն միտված էր հենց այս խնդրի լուծմանը: Գործակալությունը որոշեց դիմել "Բոլտ, Բերանեկ և Նյումեն" ընկերությանը /Bolt, Beranek and Newman (BBN) /` համակարգչային ցանց ստեղծելու համար, որը կոչվեց ARPANET, և փաստորեն դարձավ ժամանակակից INTERNETI-ի նախատիպը:

ARPANET-ը փոքրամաշտաբ տեղական ցանց էր, և միայն հետագայում նմանատիպ փոքր ցանցերի համակցումից պիտի ստեղծվեր համացանցը: Դրա միջոցով առաջին էլեկտրոնային գրությունը ուղղարկվել է Լեոնարդ Կիենռոքսի /Մասսաչուսեթսի տեխնելեգիական ինստիտուտի գիտնական, որը 1961-ին գիտական հոդված էր հրապարակել տվյալների փոխանակման և մշակման մասին/ լաբորատորիայի կողմից Ստենֆորդի հետազոտական ինստիտուտին:

1973թ. ինժեներները սկսեցին ուղիներ փնտրել միավորելու ARPANET-ն ու փաթեթային ռադիոցանցը` PRNET-ը: Վերջինս համակարգիչների միջև կապը ստեղծելու էր ռադիոփոխարկիչների և ռադիոընդունիչների միջոցով: Այդուհետ համակարգիչները պիտի սկսեին կապ հաստատել ռադիոալիքների և ոչ թե հեռախոսագծերի միջոցով:
     Շուրջ 3 տարի տևեց, մինչ ինժեներները հաջողեցին իրար կապել երկու տեղական ցանց` հիմք դնելով inter-networking-ին, որ շրջանառության մեջ մտավ կրճատ internet ձևով:

Ավելի ուշ` 1990թ.-ին Թիմ Բերներսը ստեղծեց մի համակարգ, որը նախատեսված էր ինտերնետում տեղաշարժի դյուրացման համար, իր ժամանակին այն կոչվում էր «աշխարհասփյուռ ցանց»` World Wide Web: Եվ մարդիկ սկսեցին շփոթել երկու նոր գաղափարները` INTERNET-ը և WWW-ն. առաջինը համաընդհանուր համակարգչային ցանցն էր, երկրորդը` հենց այդ ցանցում տեղաշարժվելու գործիքը, ինչպես նավը` օվկիանոսում:

Դե իսկ ինչ գործառնություն ու հնարավորություն ունի այժմյան ինտերնետը, գիտի մեզնից յուրաքանչյուրը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
11618 | 0 | 0
Facebook