Loading...

Articles

Հասարակ գյուղացին մեծ հույսեր է կապում «Հայկական վերածնունդ» -ի հետ

17:39, Sunday, 26 July, 2015
Հասարակ գյուղացին մեծ հույսեր է կապում «Հայկական վերածնունդ» -ի հետ
     Օրերս Գեղարքունիքի մարզում Սևան, Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքներում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ եկա մի եզրահանգման, որ «Հայկական վերածնունդը» Հայաստանի մարզերում ևս հնչեղություն և մեծ հետաքրքրություն ունի: Մարզերում հասարակ գյուղացին մեծ հույսեր է կապում Արթուր Բաղդասարյանի կողմից ստեղծված «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման հետ: Հատկանշականն այն է, որ սովորական գյուղացուն շատ բան պետք չէ. նա ուղղակի ցանկանում է արժանավայել ապրել, իսկ արժանավայել կյանքը միայն հնարավոր է այն դեպքում, եթե երկրում վերականգնվի կորսված և իմաստազրկված արժեհամակարգը: Հենց դա է հանդիսանում «Հայկական վերածննդի» հիմնական առանցքը, որի շուրջ համախմբվել են և շարունակում են համախմբվել քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև հասարակության մեջ հեղինակություն վայելող անհատներ:
    
     Գրել է Գարսևան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում
    
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3920 | 0 | 0
Facebook