Loading...

Articles

Սպանություն Ալավերդիում. 40-ամյա ամուսինը խոստովանել է, որ ինքն է սպանել 39-ամյա կնոջը

11:48, Sunday, 26 July, 2015
Սպանություն Ալավերդիում. 40-ամյա ամուսինը խոստովանել է, որ ինքն է սպանել 39-ամյա կնոջը

Սպանություն Ալավերդիում. 40-ամյա ամուսինը խոստովանել է, որ ինքն է սպանել 39-ամյա կնոջը
    
    
    

Այսօր՝ հուլիսի 26-ին սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Լուսաբացին ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի նախկին Մարքսի փողոցի "գազի մայլա" կոչվող թաղամասի շենքերից մեկի բնակարանում կնոջ դի կա:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են 39-ամյա Սերինե Կոնինյանի դին՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից մահացած վիճակում: Մինչ դատաբժիշկը դիակի դատաբժշկական փորձաքննություն է կատարում տեղում ոստիկաններն ու քննիչները սպանված կնոջ ամուսնու՝ 40-ամյա Սամվել Ստեփանյանի հարազատների հետ բացատրական աշխատանքներ կատարելու արդյունքում հասել են այն արդյունքին, որ ամուսինը մեղայականով ներկայացել է ոստիկանության Թումանյանի բաժին: Նա հայտնել է նաև հանցագործության գործիք դանակի տեղը: Ամուսիններն ունեն 2 անչափահաս տղա երեխա:
    
     Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. օր.-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Թումանյանի քննչական բաժնի քննիչի որոշմամբ Ս. Ստեփանյանը ձերբակալվել է:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
7494 | 0 | 0
Facebook