Loading...

Articles

ՍԳՈ ԲԼՈՒՐՆԵՐ ՇԵԿ ԱՆԱՊԱՏՈՒՄ (ԴԵՐ-ԶՈՐ)

22:33, Wednesday, 22 April, 2015
ՍԳՈ ԲԼՈՒՐՆԵՐ ՇԵԿ ԱՆԱՊԱՏՈՒՄ (ԴԵՐ-ԶՈՐ)


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     http://my.mamul.am/LURER
    
    

    
http://surfearner.com/follow/100911?adv
     http://surfearner.com/follow/100911

    

     ՍԳՈ ԲԼՈՒՐՆԵՐ ՇԵԿ ԱՆԱՊԱՏՈՒՄ

     (ԴԵՐ-ԶՈՐ)
    
    
    

Հուշոտ են ձեռքերս, փոշոտ են ձեռքերս,
     Սուրբ նահատակաց փոշին է լուսե մատներիս հյուսվել...
     Վառվող հուշերը կրակներ դարձել՝
     Ճախրում են, ծփում քուլա առ քուլա,
     Աչքերիս ծովում մարմրում, հանգչում,
     Ու նորեն ելնում որպես մեղեդի
     Եվ կյանքի կոչում, օրորվում, հնչում:

...Պիտի հար հնչի ու արձագանքվի
     Խուլ հոգիներում մեղեդին լուսե.
     Եվ պայթի որպես ավազահողմեր
     Փոշին սրբերի՝ Սուրբ նահատակաց,
     Հասնի աշխարհի հայերին բոլոր,
     Որ հողմահալած թեւում են անվերջ՝ կռունկներ դարձած:

...Եվ ձայնե՜ր, ձայներ վերից ու վարից,
     Փոշուց ու քարից, ավազից, հողից,
     Որ աղոթքի պես խուլ արձագանքվում,
     Սարսուռ են դառնում խեղճացած հոգում...
     Հնչում են ձայներ, պատմում են, մարում,
     Տնքում են ձայներ ու երգ են դառնում...
     Եվ՝ ոգեկոչում:

Ոտե՞ղ եք, ո՞ւր եք, իմ պապե՜ր, հայրե՛ր,
     Ի՞նչ էիք մրմնջում շեկ անապատում,
     Արդյո՞ք «հայ» բառը, որ փոշի դարձավ վառվող շուրթերին...
     Դուք ո՞ւմ էիք կանչում այն՝ վերջի՜ն պահին,
     Երբ մահվան քամին գույժ էր օրորում այս անապատում...
     Հիմա փոշի եք, ավազ ու բլո՜ւր,
     Մի Սգո բլուր Հայ ոսկորների՜:

Հայոց լեռների շունչը, չէ՜, չկա այս շեկ հողերում,
     Արձագանք է լոկ խուլ հեռուներից.
     «Դե՜ր-Զո՜ր... ո՜ր, Դե՜ր... ե՜ր, Դե՜ր-Զո՜ր...»,
     Ասել է՝ Վանք ու Դաշտ է բերքի,
     Որ, ավա՜ղ, դարձավ դաշտ՝ ողբ ու կոծի,
     Իմ հայոց ազգի Հուշի Մատուռի,
     Որ կրակի պես հար վառվի պիտի
     Ի լուր աշխարհին, թե՝ ոճրագործը պատժվի պիտի:

Բայց դուք չեք լռել, չեք կարող լռել: -
     Այս ավազներում դեռ ալիքվում են ծարավն ու ողբը,
     Ծաղիկ են դարձել զոհերը անմեղ ու վառվող փոշի,
     Կրկին ծնվել են Վահան ու Վեհան, Վարդան ու Վարդի,
     Արաքս ու Սոսի, Մասիս ու Անի...
     Եվ հնչեն պիտի, ծնեն Անահիտ, Անդրանիկ, Նանե,
     Աստղիկ ու Սարին, Դալար, Նաիրի...
     Փեշին լույս Վանի ճախրանք պիտ լինի աղավնիների՝
     Մինչ Կարս ու Կարին, Ալաշկերտ, Անի,
     Եվ հայոց մանկանց մեր սուրբ ջրերով ողողի, օծ,
     Իսկ հավատավոր ու հավատարիմ փառավոր ազգն իմ՝
     Պիտի հավերժի եւ տերը մնա ի՛ր լեռ ու քարի,
     Ծաղկած ծիրանի, դրախտ Ոստանի... Մեծ Հայաստանի:

ՄԱՐՔԱԴԵ (ԴԵՐ-ԶՈՐ)
     2010
    
    
    
    

Ո՛չ, անմահության ե՜րգը չի սուլում քամին Դեր-Զորի,
     Հայ ազգի խեղմա՜ն, վերջերգի՜ գույժն է օրորում կարմիր:
     Շեկ ավազները հարյուր տարի է հառաչում են խուլ՝
     «Հայ ոսկորներից բուրգե՜ր են հառնել, արթնացե՜ք, հայե՜ր,
     Դեռ դեգերում է հայն անտերունչ եւ անհայրենիք,
     Աշխարհն է հանգրվանն ու տունը նրա, արթնացե՜ք, հայե՜ր...»:

Հայ ազգիս խեղման վերջերգն է ոռնում քամին Դեր-Զորի
     Եվ արձագանքվում հայոց լեռների թափուր փեշերին՝
     «Արթնացե՜՜՜ք, հայե՜ր, արթնացե՛ք, հայե՜ր, արթնացե՛ք, հայե՛ր»:

ԱՆԱՀԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ


    

ԱՆԱՀԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
37591 | 2 | 0
Facebook