Loading...

Articles

Եռաբլուրում թաղված միակ մահմեդականը. ցնցող պատմություն

17:57, Tuesday, 24 March, 2015
Եռաբլուրում թաղված միակ մահմեդականը. ցնցող պատմություն
     Եռաբլուրում տեսե՞լ եք թուրքմենի գերեզմանը", - հարցրեց ազատամարտիկ Հրահատ Մխիթարյանը: Հարցն անակնկալ էր՝ փորձեցի հասկանալ."Զոհվածի մականու՞նն է թուրքմեն եղել":
    
     "Չէ ազգությամբ էր թուրքմեն, միասին ծառայել ենք Աֆղանստանում: Նրա կյանքում ամեն բան կապվեց հայի ճակատագրի հետ: Թուրքմենը ծանր վիրավոր էր ու հայ տղաներից մեկը նրան արյուն տվեց, որով էլ փրկեց կյանքը: Հետո հայ տղան զոհվեց ու արդեն հայի արյուն իր մեջ ունեցող թուրքմենը եկավ Ղարաբաղ՝ ընկերոջ տեղը կռվելու", -հուզմունքով պատմեց ազատամարտիկը:
    
     Մարդասիրությունը ու երախտագիտությունը ազգ ու հայրենիք չի ճանաչում: Թուրքմենը իր մեջ ներարկված հայի արյունը հեղեց պատերազմի դաշտում:
    
     "Շատ ուժեղ տանկիստ էր, հրաշալի տղա ու զոհվեց ", -պատմեց Հրահատը:
    
     Թուրքմեն ազատամարտիկի դիակը 4 ամիս դիահերձարանում է մնում, ապա նրան հուղարկավորում են Եռաբլուրում:
    
     Զինակից ընկերը նշեց, որ սկզբում սպարապետը երկմտել է, ասելով՝ մուսուլման է, սակայն հետո որոշում է կայացվել հայ ազատամարտիկներին վայել թաղել նաև թուրքմենին:
    
     Հազար փառք ու պատիվ Արցախի հողին, որտեղ նահատակվել է նաև թուրքմենը:
    
     Լուսինե Ղազարյան
     henaran.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5934 | 0 | 0
Facebook