Loading...

Articles

ԱՄՆ. 48 րոպե կլինիկական մահվան «գրկում» հայտնված կաթոլիկ քահանան ասել է, թե Աստված կին է

17:58, Sunday, 22 February, 2015
ԱՄՆ. 48 րոպե կլինիկական մահվան «գրկում» հայտնված կաթոլիկ քահանան ասել է, թե Աստված կին է

Մասաչուսեթս նահանգում հոգևոր ծառայություն կատարող 71-ամյա քահանային հունվարի 29-ին շտապ տեղափոխում են հիվանդանոց: Սրտի կաթվածից գիտակցությունը կորցրած հոգևորականին հիվանդանոց հասցնելուց մի քանի րոպե անց պարզվում է, որ նա «կլինիկական մահվան մեջ է»:
    

     Ծերունու կանգ առած սիրտը "վերստին գործարկելու" համար բժիշկներից 48 րոպե է պահանջվում:

Կյանք վերադառնալուց հետո քահանան ասում է, թե ինչ է տեսել կլինիկական մահվան ընթացքում: Նա այն զգացողությունն է ունեցել, թե դուրս է եկել իր մարմնից ու ողողվել է պայծառ լույսով ու ջերմագին սիրով:

Բայց հոգևորականը՝ Ջոն Մայքլ Օ' Նեյլը, այսքանով չի բավարարվել և 48 րոպե տևողության իր անդրշիրիմյան կյանքի «անընդունելի» մանրամասներ է հաղորդել: Նա հավատացրել է, թե երկինք է բարձրացել ու հանդիպել է Ամենազորին: Նա՝Ամենազորը, «լուսե արարած» -ի է նմանվել, ունեցել է «ջերմառատ, գորովագութ ու մխիթարիչ մոր կերպարանք»:

«Նրա ներկայությունը և' անպարփակ էր, և'մխիթարական: Նրա ձայնը մեղմ էր ու խաղաղեցնող և նրա ներկայությունը նույնքան մխիթարական էր, որքան մայրական գիրկը: Այն, որ Սուրբ Աստված հավասար է Մորը` ինձ չի անհանգստացնում, նա այն է, ինչի հույսը ես ունեի և նույնիսկ ավելին է», - հայտարարել է կաթոլիկ քահանան:

Այս հայտարարությունը կաթոլիկ հոգևորականության մի մասին այնքան է հուզել, որ կարդինալ Շոն Փ. Օ' Մալեն ստիպված է եղել հանդես գալ հայտարարությամբ` բացատրելու համար, որ Աստված կին չէ, և որ հայր Օ' Նեյլը զգայախաբության մեջ է եղել:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5724 | 1 | 0
Facebook