Loading...

Articles

Պերմյակովին տարել են դեպքի վայր

21:11, Monday, 26 January, 2015
Պերմյակովին տարել են դեպքի վայր
     Ի դեպ, կան տեղեկություններ, որ Պերմյակովին արդեն տարել են դեպքի վայր, եւ նա ցույց է տվել, թե ինչպես է կատարվել սպանությունը: Ընտանիքի հարազատները փոխանցեցին, որ իրենք տեղյակ չեն, դուռը նախկինի նման փակ է եւ չեն կարող ասել՝ Պերմյակովին տարել են Ավետիսյանների բնակարան, թե ոչ, գրում է Lragir.am-ը:


     Նշենք, որ Գյումրին դեռեւս ոստիկանների հսկողության տակ է: Ոստիկանության բաժիններ են տարվում այն քաղաքացիները, ովքեր օրեր առաջ մասնակցել են բողոքի գործողություններին: Նրանց վախեցնում են, որ այլեւս չհամարձակվեն մասնակցել ակցիաների:


     Այսօր հյուպատոսարանի մոտ տեղի էր ունենալու բողոքի ակցիա, սակայն հասկանալի պատճառներով այն չկայացավ: Ինչպես հյուպատոսարանը, այնպես էլ ռազմաբազան ոստիկանները շարունակում են պահել շուրջօրյա հսկողության տակ:
     Մանրամասները` կայքում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
22992 | 2 | 0
Facebook