Loading...

Articles

Չամուսնանալ, չունենալ սեփականաշնորհված որևէ իր, տարածք, առարկա: Ոստիկանական դատ ու դատաստանից մշտապես հեռու: Սովետական բանակում չծառայած:

ananun ...
Author:
ananun ...
20:00, Friday, 18 January, 2013
Չամուսնանալ, չունենալ սեփականաշնորհված որևէ իր, տարածք, առարկա: Ոստիկանական դատ ու դատաստանից մշտապես հեռու: Սովետական բանակում չծառայած:

Տարօրինակ և սարսափ ներշնչող են գողական աշխարհի ներկայացուցիչները: Կան մի քանի տեսակներ «Օրենքով Գողեր» և «Օրենքով Գողերի ` շուքի ներքո թփրտացող լավ տղերք»: Բայց ինչպե՞ս տարբերել նրանց: Բացառիկ «Օրենքով Գողեր», որոնք իրենց ապրածով և արածով ապացուցել են աշխարհին իրենց օրենքները: Նրանց օրենքները մեր` հասարակ ժողովրդիս «հագով չէ», ինչպես նշում են նրանք: Ժամանակին «Օրենքով գողերին» չէր թույլատրվում սովետական որևէ հիմնարկում աշխատել, օրինական ոչ մի խնդիր նրանք չէին լուծում, իրենց ներսի և դրսի կատարվելիք յուրաքանչյուր խնդիր լուծվում էր միայն իրենց գծված չափորոշիչներով: Բոլոր ժամանակներում «Օրենքով գողեր»-ի համար սրբություն է համարվում ՄԱՅՐԸ: «Օրենքով գող»-րն ունեն իրենց առանձին շրջապատը, կոլեկտիվը, իրենց յուրահատուկ մտածելակերպով և բնույթով բավականաչափ տերբերվում են հասարակ ժողովրդից և այսօրվա «Լավ տղա» կոչվածից, ովքեր այդ պիտակի ներքո կարծում են թե իրենք «Գողական աշխարհի ներկայացուցիչներ են»: «Օրենքով գողեր»-ն իրավունք չունեն ենթարկվելու երկրի սահմանադրական օրենքներին, իրենք ունեն իրենց օրենքները: Մեզ ` սովորական մահկանացուներիս համար անկանխատեսելի և աբսուրդ երևույթներ են, որոնք կատարվում են Քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ, շղթայական համակարգով սպանություններ որոնք չես կարող նշել թե մինչև ուր կարող են ձգվել, երկրե երկիր և ազգից ազգ: Կապ չունի թե մարդն ինչ ազգի ներկայացուցիչ է, եթե նա մտել է այդ օղակի մեջ ապա նա պարտավոր է ենթարկվել «Գողական աշխարհի» բոլոր կանոններին, որպեսզի նրան չնվաստացնեն իր շրջապատում և չպիտակավորեն որպես թուլամորթի: Հոգեբանությամբ բռի, կոպիտ, սառը, բայց սրտաբաց «Գողական աշխարհի» ներկայացուցիչները հիմնականում ապրում են մինչև 30-35-ի, 40-45-ի, 50-65-ի տարիքային սահմանահատվածում: Բացառիկ դեպքեր են լինում, երբ «Գողական աշխարհի» ներկայացուցիչները մահանում են իրենց մահով, օրինակ ` մաֆիայի հզոր ներկայացուցիչներից մեկը ԱՄՆ-ում ` մահացել է 83 տարեկան հասակում սրտի կաթվածով, Նա Մայա Ռանսկին էր, որն իր ամբողջ կյանքի ընթացքում ձեռբակալված է եղել ընդհամենը 3 ամիս: Հիմնականում «Գողական աշխարհ»_ը ներկայացնողները ոչ թե մահանում այլ սպանվում են, թե ով ինչ պատճառով է սպանվում, դա բացահայտում են հենց ներսում` քրեական աշխարհի ներկայացուցիչները ` իրենք իրենցով և շատ հնարավոր է սպանությանը հետապնդի նոր մի սպանություն, որոնք շատ անգամ չբացահայտված է մնում ոստիկանների համար: Այնուամենայնիվ այսօրվա և նախկին սովետական կարգերի «Գողական աշխարհ» ներկայացնողները բավականին տարբեր են իրենց բնութագրմամբ: Ինչպես Հանցագործ աշխարհի մասին գրող, հրապարակախոս լրագրող Սերգեյ Գալոյանն է ասում ` հիմա փոխվել է ամեն բան, այն հզորությունը, որը կար սովետական ժամանակաշրջանի քրեական աշխարհի ներկայացուցիչների մոտ, այսօր այդ ամենը բացակայում է: Օրինակ ` այսօրվա ոչ մի կրիմինալ աշխարհի անձնավորություն չի հասնի Յապոնչիկ-ին, Դեդ Հասան-ին, Մայա Ռանսկի-ին, Սվո Ռաֆի-ին (Ռաֆիկ Մկրտիչի Բաղդասարյան) և այլնին: Մի շատ հետաքրքիր խոսք, որը գործածել է Սվո Ռաֆը «Եթե ցանկանաք ես գողականով հետ կբերեմ Ղարաբաղի հողերը», պատկերացնենք մի պահ, երբ նա լիներ կենդանի, ապա ինչ կկատարվեր այդժամ երկրում, ամեն հարց կլուծվեր «Գողական»-ով: Նրանք շատ են և տարբեր են, մեկը մյուսի հետևորդն է դառնում: Հայ քրեական աշխարհի ներկայացուցիչ ` Մայիսը կարապետյան (Մայիս), 15 տարեկան հասակից սկսել է թմրանյութերի առք ու վաճառքով զբաղվել, և նույն տարիքից ձերբակալվել է, բանտում եղած ժամանակաշրջանում էլ կարծես կատարելագործվել:Մայիսը երբեք իր ձեռքերով չի սպանել և գողացել, բայց եղել է բավականին կատարելագործված «Գողական աշխարհում»: Մայիսը սպանվել է 2011 թվականին: Մեկ այլ քրեական աշխարհի ներկայացուցիչ ` Վիչիսլավ Իվանկովը որին նույնպես սպանել են, բայց պարոն Գալոյանի պնդմամբ նա սպանված չէ, այդ թաղման արարողությունը բավականին ստացված թատերական ներկայացում է եղել, ինչ իմանաս, գուցե վաղն էլ պատահմամբ Յապոնչիկը կենդանի հայտնվի, ինչպես օրինակ 1971թ.-ին հայտնվեց ` Աթենքում սպանված Զարունիկը, որը Մոսկվա քաղաքում հայտնվեց 1976 թվականին: Մեկ այլ «Գողական աշխարհի» ներկայացուցիչ ` Մերալի Մուսոյանը, նրա մահվան պատճառը դարձան ոստիկաններն, ովքեր գուցե և միամտորեն կոտրել են նրա կողոսկրները մինչ հասցնելը ոստիկանական բաժանմունք, նրա մահվան օրը, իր ավտոմեքենայի միջից հայտնաբերվել էր թմրանյութերի տեսականի, Ինչպես Մուսայելյանների ընտանիքի փաստաբանն է փաստում, դիահերձարանում նա տեսել է Մերալիին կապտուկներով, ծեծված, ոստիկանների ուժեղ սեղմումը սրտի վրա բերեց մահվան իր իսկ 12 տարեկան տղայի աչքի առջև: Նրա մտերիմ ընկերն է եղել Ուսլան Ուսոյանը, նույն ինքը ` օրենքով գող հայտնի Դեդ Հասանը: Նման մարդիկ իրականում տարբեր բնույթի շրջապատներում հարգված են լինում: Պատահում է, երբ որևէ հարց լուծելիս, գողական աշխարհի հետ կապ չունեցող անձիք փնտրում և գտնում են քրեական աշխարհում իրենց լեզվով ասած «Կյանք տեսած» անձանց, որպեսզի հարցը լուծվի վայրկյանական և ընդմիշտ: Մեր օրերում բազմաթիվ տղաներ, ովքեր ունեն «Դորջար, թզբեխ, նակոլկա» սակայն գործից ոչինչ չհասկացող բայց իրենք իրենց համարում են «Լավ տղա» այսպես ասած «Գողական աշխարհի» տղա:

Սա էլ մեր օրերի գողականները
Սա էլ մեր օրերի գողականները
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
47666 | 11 | 0
Facebook