Loading...

Articles

Գործդ է անմահ Թաթուլ Կրպեյան

ananun ...
Author:
ananun ...
18:59, Monday, 14 January, 2013
Գործդ է անմահ Թաթուլ Կրպեյան
    

Թաթուլ Կրպեյան


    

« Ազգիս գահին բազմեցինԿարծեցեալ սրբերը այդ, Արեան անմեղ լճակի մէջ, Ուրախ խնջոյք սարքեցին: Իսկ ուր էին ազգերը մեծամեծ, Մի՞թէ համր էին ու անկար, Մեռնում էր մի ազգ բանաստեղծ, Եւ արդեօ՞ք փրկութեան ելք չկար…» `Մի տեսակ տարակուսանք էր նկատվում, երբ Թաթուլը Երևանից գնալիս ասում է. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն…»: Եվ իրականում հերոսի միտքը հետագայում դարձավ իրականություն, 1991թ-ի ապրիլի 30-ին քաջի մահով ընկավ Թաթուլ Կրպեյանը ինչպես հայ մնացյալ հերոսները` նա նույնպես ստացավ հետմահու հերոսի կոչում:

1965թ.-ի ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում ծնվեց Թաթուլը: Մանկուց հայրենասեր ու հայրենի հողը գնահատող Թաթուլը ձգտում էր ստանալու պատմաբանի կոչում: Պատմություն առարկան Թաթուլի համար մի մասնագիտություն էր, որով նա մանրամասնորեն ճանաչում էր իր հայրենիքի անցած ու չանցած ճանապարհը: Թաթուլը իր Տարրական և միջնակարգ կրթությունը ստացավ Թալինի Տեխնիկական դպրոցում, որն ավարտեց գերազանցությամբ: Առաջնային էր համարում բանակի ու զինվորի դերը, Խորհրդային միության բանակում ծառայելուց հետո ընդունվեց ԵՊՀ Պատմության ֆակուլտետ: Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացավ Հայկական ազատագրական շարժմանը: Ժամանակի սղության մեջ Թաթուլը չէր անտեսում ուսումը, այն եռակի անգամ կարևորում էր և այդ օրերին պատմություն էր դասավանդում Գետաշենի երկու դպրոցներում: Թաթուլը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելուն գաղափարի շուրջ էր պտտվում և անդամագրվեց «Միացում» կազմակերպությունում: Թաթուլն իր էությամբ խենթ էր, դա ապացուցում է նրա բանաստեղծական ջիղը, նրա խելառ տողերը, որոնցից մեկը ` « Գնամ լեռները թեւերս բացած,
     Սարի հովերը շուրթս համբուրեն,
     Իջնեմ դաշտը մայր ԱՐԱՐատեան,
     Իմ ԵՐեւանը մտքով գուրգուրեմ,
     Թեւերիս առնեմ մանուկի նման,
     Գլուխը շոյեմ իմ ԱՐագածի:
     Իջնեմ ձորերով, ԱՐաքսի ափին
     Ձկան վտառով երկար զմայլուեմ,
     Խորանամ մտքով ալիքների մէջ,
     Փնտրեմ իմ սիրոյ յուշերը անգին,
     Երբ յանկարծ գտնեմ,
     Գուրգուրեմ նրան կարօտից խելառ,
     Կարօտս էլ է... գիժ» :

Մեծատառով մարդ, որն իր կյանքը չխնայեց ազգի համար, և ընկավ ռազմի դաշտում, մի մարդու մեջ այդքան հայրենասիրություն, սեփական հողը պաշտող, գնաց, ընկավ կռվի դաշտում, նա երբեք մտքի ծայրով անգամ չէր մտածում զիջելու մասին, միշտ պայքարում էր և անգամ ամենածանր ` անհույս պահին: 1990թ-ի սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Արցախ «ԼՂՀ», որտեղ վիճակը ծանր էր, վայրկյան առ վայրկյան վատանում էր: Իր իսկ հիմնած զինված խմբով 1990թ. սեպտեմբերից մինչև 1991թ-րը ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը` ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի և ոստիկանական խմբավորումների: Բնականաբար Թաթուլի ղեկավարությունը գերազանցելի էր: Թաթուլն անդադար կրկնում էր. -Ինչո՞ւ եք վախենում մահից: Հողիս համար ես հենց հիմա և միշտ պատրաստ եմ մեռնելու: Հողի, ազգիս համար»: Ցավոք, այսօր մեզանում շատերը չեն նման հոգեբանությամբ: Շատերը փախուստի են դիմում սեփական հողը թողնելով ազատ իսկ թշնամու աչքը հողին: Երբ ամեն երկրորդը իր ներսում մի չնչին չափով գոնե Թաթուլ Կրպեյան լիներ, բոլորս կապրեինք խաղաղ ու հանդարտ, իմանալով, որ մեր ազգն ունի անգամ կենդանի հերոսներ: Թաթուլը կռվելուց և պատմություն ուսումնասիրելուց, մարդ էր մարդկային բոլոր հատկանիշներով, զինվոր ու ռազմագետ նաև գիտեր խոսել բանաստեղծի լեզվով, իր հայրենասիրություն հանրությանն ի ցույց էր դնում ազգագրական երգերով,

« Որ հողի էութիւնը հասկանան:
     Որ բարի լինեն հողի պէս,
     Մշակող ձեռքերին հասկանան:
     Թող մայրական սրտի պէս
     Մաքուր լինեն, աննախանձ,
     Մանկանը գուրգուրել իմանան,
     Որ մանուկն էլ հողը սիրի,
     Որ իմանայ` մայրն իր առաջին
    
Հողն է հայրենի հարազատ»: 1996թ. սեպտեմբերի 20-ին արժանացավ ՀՀ բարձրագույն՝ Ազգային հերոսի կոչման: Թաթուլը թաղված է հայրենի Արեգ գյուղում, որը հերոսի պատվին վերանվանվել է Թաթուլ: Գյուղում կանգնեցված է տուֆակերտ հուշարձան, որի ճարտարապետն է Տարիել Հակոբյանը:
    
    


    
    

ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի շիրիմին կանգնեցված հուշաքարը
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի շիրիմին կանգնեցված հուշաքարը
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
14536 | 0 | 0
Facebook