Loading...

Articles

Մոնթեն մեր սրտերում և մտքերում է

ananun ...
Author:
ananun ...
01:34, Wednesday, 26 December, 2012
Մոնթեն մեր սրտերում և մտքերում է

«Հրադադար է, տղաներ, հանկարծ չկրակեք, - պատվիրում է Մոնթեն իր զինվորներին: - Իսկ եթե իրենք կրակե՞ն, - հարցնում է զինվորներից մեկը: - Մարերը լացացրեք, - լինում է պատասխանը»: Մինչ օրս հայ զինվորը կատարում է Մոնթեի հրամանը, նա առաջինը չի սկսում, բայց հակառակորդի կրակի դեպքում` "մարերը լացացնում է"… Արցախի Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարն այսօր Հայաստանի Հանրապետության ազգային հերոս է, հերոս, ով առանց վարանելու զոհվեց… Հանուն ազատ ու անկախ հայրենիք ունենալու:

«Ես երդում տված եմ եւ կպատկանամ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ ... Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։ ... Ես երդում տված եմ... Արցախը իմ առաջին պայքարը չէ, եւ վստահ եմ, որ վերջինը չի ըլլա...», նմանատիպ խոսքերով Մոնթեն խրախուսում էր յուրաքանչյուր զինվորի: Ցավոք, «… եւ վստահ եմ, որ վերջինը չի ըլլա...» խոսքը մնաց հողին սառեցված:

Մոնթեի երակներով հոսում էր եղեռնից փրկված` Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում տանիք գտած Մելքոնյանների արյունը: Հիմնական նպատակը, որին Մոնթեն ողջ կյանքը նվիրեց, Ցեղասպանության ճանաչման եւ հայրենիքի վերատիրման խնդրն էր:

Մարդիկ, ովքեր ծնվել և մեծացել են Մայր հայրենիքում, շատ հաճախ մի քանի մանրուքի և սեփական գրպանի մասին մտածող հարստահարող չինովնիկների պատճառով հավաքում են ճամպրուկներն ու սպասում իրենց գնացքին` փորձելով փախուստի դիմել երկրից. Մոնթեն վարվեց հակառակ կերպ. Ծնվելով հեռավոր ԱՄՆ-ում (1957թ.)` հայրենիքի ազատ ու անկախ պատկերացումով, հայերի իրավունքների պայքարի ձգտումով ժամանեց Հայաստան և ընդմիշտ մնաց հայրենիքի ու հայրենի հողի համար պայքարող զինվոր, զինվոր անշահախնդիր պայքարի:

«Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն...» հստակ և մարտական կոչով խոսեց Մոնթեն, երբ 4 ամսվա ազատազրկումից հետո Ֆրանսիական դատարանը որոշեց նրան վտարել Ֆրանսիայից` կեղծ անձնագիր կրելու և ատրճանակի ներկայության պատճառով: Մոնթեն չէր մտածում այլ նյութական արժեքների համար, նրա մտքում միայն հայրենիքը պաշտպանված ու մարտունակ տեսնելն էր:

Երբ Խոսվում է Մոնթեի մասին, մարդկանց մոտ ափսոսանքի զգացողություն է առաջ գալիս. մի քանի Մոնթեներ մեր այսօրվա իրականությունում և Թուրքերի հարցը կարելի է համարել լուծված:

1980 թվականից անդամագրվելով Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին՝ կարճ ժամանակում դարձավ նրա ղեկավարներից մեկը իսկ 1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» գործողությունը, որը Հայ գաղտնի բանակին հասցրեց իր հնարավորությունների գագաթնակետին: Նախկին Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի առաջարկով 1992 թվականին Մոնթեն ստանձնեց Մարտունու շրջանի շտաբի պետի պարտականությունը:

1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց Քարվաճառը, նույն թվականի հունիսի 12-ին Մոնթեն և իր ընկերները Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահամեքենայի և կարծելով հայեր են՝ մոտենում են, բայց պարզվում է ազերիներ են. սկսվում է փոխհրաձգություն, որը Մոնթեի վերջին կռիվը դարձավ: Սա ոչ միայն Մոնթեի, այլեւ իր կողքին եղած ընկերների վերջին կռիվն էր երկրային կյանքում: Նա ընկավ պատերազմի ամենաթեժ պահին, երբ դեռ բազմաթիվ ճակատներում նրա կարիքը կար...

Մոնթեն միանգամից ստացավ հետմահու ազգային հերոսի կոչում, առավելագույն կոչումը պետության համար: Բազմաթիվ անգամ Պատմվում է Մոնթեյի մարդկային կերպարի, նրա շարժուձևի, խոսելաոճի, և ընդհանրապես պահվածքի ու կեցվածքի մասին: Ինչպես Մոնթեի հրամանատար Վովա Վարդանովն է պատմում, Մոնթեն սիրում էր առհասարակ ամեն բան կյանքում, նա ուներ հստակ պատկերացում հայրենիքի, հայոց հողի, և ընդհանրապես յուրաքանչյուր մանրուք, որը կապված էր հայկական երկրի հետ, նպատակ էր Մոնթեի համար: Մոնթեն հստակ` նպատակաուղված սլանում էր դեպի նշանակետը: Հիշողությունները Մոնթեյի առօրյա կյանքի մասին հանգիստ չեն տալիս հրամանատար Վարդանովին:

Մոնթեյի կյանքը բավականին հետաքրքիր դրվագներով է անցել, մի քանի երկիր դեգերելուց հետո վերջապես հասել է Հայաստան. Դա 1989 թվականի հունվարի 16-ն էր, Արցախի խնդրի եռուն շրջանը: 1991թ.–ի սկզբին հիմնեց Հայրենասիրական ջոկատը, սկսեց աշխատել տղաների հետ: Նույն թվականի սեպտեմբերին Մոնթեն մեկնում է Արցախ և սկսվում մահվան հետ իր անհաշտ պայքարը:

Մոնթեն բավականաչափ խելացի էր, տիրապետում էր 8 լեզուների, մասնագիտությամբ Ուրարտագետ էր, հնագիտության պրոֆեսոր:

Մոնթեն զոհվեց մարտի դաշտում, շնչակտուր, իր սիրած արտահայտությունը լեզվին. «Կցանկանամ, որ ինձ հարգեն ոչ թե խոսքով այլ գործով…»:

Գործը հիշվում է միշտ, սերնդե-սերունդ. Վկան` Ազգային հերոսի կոչումը, իրենց զավակներին Մոնթե անվանած մայրերը, զանազան հուշակոթողներն ու անվանակոչումները եւ գլխավորը` միշտ մարտունակ հայկական բանակը:

Ախր, այս ամենը դեռ շատ քիչ է, քանի որ Մոնթեն մեզ պետք էր նաեւ հենց այս պահին, մեր երկրին. համոզված եմ, նա այստեղ եւս պայքարի մեծ դաշտ ուներ` արդեն խաղաղ Հայաստանում հայի ազատ, արդար ու բարեկեցիկ ապրելու համար...

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
9947 | 2 | 0
Facebook