Loading...

Articles

խեղճ ու կրակ ազգ իմ

ananun ...
Author:
ananun ...
23:37, Tuesday, 11 December, 2012
խեղճ ու կրակ ազգ իմ

Եվ արդյո՞ք մենք մեր կյանքն ապրում ենք այնպես, ինչպես մենք ենք կամենում: Իրականում այդքան էլ այդպես չէ, միշտ անում ենք մի բան դուր գալու համար հարևանին, կամ ասենք պատկերացնենք հակառակը, թե մենք չունենք հարևաններ, չունենք հակառակորդ, ինչ-որ մեկին հատուկ մի բան անելու քայլ: Թերևս այդ ժամանակ համոզված եմ, որ յուրաքանչյուրը կանի այն ինչը պարզապես մտովի էր միշտ կամենում: Մեր կյանքն ուղղակի նման է առեխծվածի, որքան գնում, այնքան ոչ թե բացահայտում ենք անում այլ էլ ավելի խորասուզվում ենք ասես ձուկը ծովի խորքերում: Բայց մեր և ձկան տարբերությունն այն է, որ ձկներն իրենց ջրում լավ են զգում, իսկ մենք ցավոք խեղտվում ենք կյանքի ճահճում: Ազգ, հայրենիք, գաղափարախոսություն` արդյոք այս ամենի համար պետք է պայքարել, ձգտել, լցվել ազգային գաղաձարախոսությամբ մինչդեռ «պետական չինովնիկները» աշխատում են անձնական պահուստները դարսելով, կորզելով հասարակ քաղաքացուց իր ունեցացը: Նկարում պատկերված է մարդ, ով արժանի է սովորական քաղաքացու պես ապրելու, բայց ի՞նչ ենք անում մենք, անտեսում, արհամարում ենք, իսկ օլիգարխները ոտնահարում են: Լավ այդ դեպքում ինչպե՞ս վարվել, ինչպե՞ս մենք ինքներս օգնենք մեր քաղաքացուն, որ չկորչի հավատն առ Աստված, հավատ, որ մի օր դու էլ կապրես առողջ ու երջանիկ, որ դու նույնպես կունենաս քո գլխավերևում տանիք, ինչպես յուրաքանչյուր ոք: Դե, ինչ արժե՞ քաղցած հոտոտել փողոցի աղբամանները, ինչը շատ արդիական է մեր օրերում: Հանրապետության ո՞ր փողոցի կողքով անցնում տեսնում ես մի մուրացկանի, մի հացի պատառ փնտրող աղբամանում, մի խենթի ով ժամեր շարունակ ինչ-որ պատմություն է պատմում չգիտես ում մասին: Ու՞ր ենք հասել մենք, ինչու՞ ենք թողնում, որ մեր հասարակությունը գնա դեպի անդունդը: Եկեք պահանջենք ու մերը ստանանք մեր իսկ հանրապետությունից, որպեսզի չնմանվենք թուրքերին... հարգանքներով ..

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4611 | 0 | 0
Facebook