Loading...

Articles

Նրա անմեղ մահը նման էր սպանդի

ananun ...
Author:
ananun ...
21:00, Tuesday, 11 December, 2012
Նրա անմեղ մահը նման էր սպանդի

2012 թվական, Նոյեմբերի 20, ԱՄՆ`Լոս-Անջելես: Վաստակաշատ արտիստ Ֆլորա Մարտիրոսյան, բայց արդեն նախկին արտիստ, ով մահացավ անհիմն, կիսատ թողնելով հազարավոր գործեր, որոնցից ամենամեծ գործունեությունը թերևս կապված էր ցեղասպանության ճանաչման հետ: Բոլորն էլ գիտեն Ֆլորայի գործունեության ծաղկուն շրջանի մասին, նրա կատարած բազում հաայրենասիրական գործերի մասին: Թեև ամենա հիշելի գործերից է «Այլեւս երբե´ք» խորագրով համերգի շարքը, որը պետք է շարունակվեր մինչև 2015 թ, հիմա ինչպես պարզ է բոլորիս չի կայանա, այն ուներ իր նպատակայինը, գաղափարախուսությունը, որն էր աշխարհի մի շարք երկրներում հնչեցնել հայի երգն ու վիշտը, որը ի օգուտ կլիներ հենց մեզ ` հայերիս համար ցեղասպանությունը ճանաչելու հարցում: Այսօր Ֆլորան չկա, իսկ թուրքը կարծես թե փորձեց շնչել մի պահ, քանի դեռ նրա դեմ ուղղված մի շարք գործունեություններ խափանվեցին: Արտիստը մահացավ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդության պատճառի՞ց թե՞ հրազենի վնասվածքից, կամ չէ թույնեցին արտիստին: Այսպիսի խառնաշփոթության մեջ է ժողովուրդը, ինչեր ասես թե չեն հնարի, բայց եկ մի պահ մենք էլ մտորենք, թե արդյոք ու՞մ էր պետք հայ արտիստի անժամանակ մահը: Եթե քաղաքականացնենք ու անգամ խորը հետաքննենք հաստատ մի բան կպարզվի, որը իր կապը կունենա թուրքի հետ: Ազգային գաղափարախոսություններով ու հայրենասիրական մեծ պարծանքով էր ներշնչված Ֆլորան, ցավոք մեզանում շատ քչերն են, որ նման գործունեություն կծավալեին: Անգամ հայրենիքում ապրող շատ շատերն այսօր նման քայլի չէին դիմի հանուն ազգային գաղափարախոսության, հանուն ցեղասպանության ճանաչման զուտ անձնական շահից ելնելով:

Այնուամենայնիվ անհիմն էր բազմավաստակ արտիստի մահը: Նրա անզուգական կատարումները մենք չենք մոռանա երբեք, դա ակնհայտ է: Խորագին ցավակցություններն արտիստի ընտանիքին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
6114 | 3 | 0
Facebook