Loading...

Articles

Զատիկը Մեծամորում

14:52, Wednesday, 30 April, 2014

Ամեն տարի ցեղակրոն հայերը գարնանային գունազարդ գեղեցիկ տոնը` Զատիկը, նշում են Մեծամորի հնավայրում: Տոնում են Մեծամորում` ի պատիվ Անահիտ աստվածուհուն, որովհետև հայերը նրան Մեծ Մայր էին կոչում, և տոնը նվիրված է նրան:

Մեծամորում էին հավաքվել շատ նշանավոր ու անվանի մարդիկ, զբոսաշրջիկներ: Մենք` Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի ներկայացուցիչներս ևս այս տարի միացանք նրանց: վայելեցինք Զատիկին և Մայր Անահիտին նվիրված հրաշալի ծիսակատարությունը, այնհուհետև մասնակցեցինք ուրախ-զվարթ ձվախաղին: Շրջեցինք, ծանոթացանք հնավայրի տեղանքին և շատ նոր տեղեկություններ ստանալով` բարձր տրամադրությամբ վերադարձանք Աբովյան:


    
    
    

Ինֆորմատիկայի ուսուցչուհի

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2824 | 0 | 0
Facebook