Loading...

Articles

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈՒԺԵՐՈՎ ՓՐԿԵՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔԸ

12:49, Friday, 14 March, 2014
     Իշխան Ղալամյանը որպես սահմանապահ 2 տարի կանգնել է Ջաբրաիլի 1-ին գծում: Ծառայության ավարտին մնացել էր ընդամենը 14-օր, սակայն նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ, իսկ հետո՝ Երևանի կենտրոնական հոսպիտալ, որտեղ էլ ախտորոշվել է, որ Իշխան Ղալամյանը ձեռք է բերել երիկամների նեֆրիտ հիվանդություն:
    
     Իշխան Ղալամյանին ծայրահեղ ծանր և անգիտակից վիճակում շտապ օգնության բրիգադով հոսպիտալից տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Շտապ կարգով դիալեզ է իրականացվել, որից հետո Իշխանը գիտակցության է եկել: Այդ միջադեպից մինչ այժմ էլ Իշխան Ղալամյանը շարունակում է պարտադիր կերպով շաբաթական 3 անգամ հաճախել դիալեզի կուրսերի, սակայն դա միայն գոյատևման հնարավորություններ է տալիս և չի բերում վերջնական ապաքինման:
     Սիսիան քաղաքում չկա դիալեզի սրահ, որի պատճառով էլ Իշխանը շաբաթական 3 անգամ, դիալեզի պարտադիր կուրսերն անցնել կարողանալու նպատակով, տեղափոխվել է Երևան, որտեղ բնակվում է վարձով՝ ծայրահեղ ծանր պայմաններում:
    
     Իշխանն ունի ռազմաբժշկական որոշում՝ 2-րդ կարգի զին. հաշմանդամ է: Ստանում է հաշմանդամության թոշակ, որը, սակայն, չի բավարարում զինծառայության ընթացքում քայքայած առողջությունը վերականգնելու համար: Իշխանի լիովին ապաքինման միակ շանսը երիկամի փոխպատվաստումն է, որի համար, սակայն, նրա ընտանիքը բավարար գումար չունի:
    
     Իշխան Ղալամյանի բուժումն արտերկրում կազմակերպելու և իրականացնելու նպատակով «Արդշինինվեստբանկ» -ում Իշխան Ղալամյանի անվամբ հաշվեհամար է բացվել:
     Ձեր հանգանակութունները խնդրում ենք իրականացնել գումար փոխանցելով «Արդշինինվեստբանկ» -ի՝ Իշխան Ղալամյանի անվան 2470017041020000 հաշվեհամարին:
    
    
     Այլ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել Իշխան Ղալամյանի հորը` Սաղաթել Ղալամյանին՝ 098952096:
    
     facebook.com/events/1431779760398663/
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3819 | 1 | 0
Facebook