Loading...

Articles

Սեքսի ամենագոհացնող դիրքը

WWW.LRATU.RU
Spokesperson:
WWW.LRATU.RU
01:01, Thursday, 12 September, 2013
     Վերջերս կատարված հետազոտության համաձայն` կանանց միայն 12%-ն է մշտապես օրգազմի հասնում հիմնական տիպի ներթափանցումից: Այնքան էլ լավ վիճակագրություն չէ: Արդյո՞ք գոյություն ունի այդ թիվը մեծացնելու որևէ եղանակ: Պարզվում է՝ գոյություն ունի: Եվ այդ հրաշագործ դիրքը կոչվում է կոիտալ հավասարեցման տեխնիկա, այսուհետ` ԿՀՏ:
    
     Շատ հնարավոր է՝ նախկինում երբեք չես լսել այս դիրքի մասին: Դեռ 1980-ականներին սեքսոլոգներից մեկը որոշեց փնտրել «տղամարդը՝ վերևից» միսիոներական դիրքը կանանց համար օրգազմի հասնելու առումով ավելի նպաստավոր դարձնելու եղանակներ: Եվ, ի պատիվ իրեն, նա հաջողության հասավ՝ հայտնագործելով ԿՀՏ-ն:
    
     Ուրեմն ինչո՞ւ ենք մենք դրա մասին խոսում ավելի քան երկու տասնամյակ անց: Դե, չնայած նախնական հռչակին, մի քանի տարի անց ԿՀՏ-ն կորավ բոլորի տեսադաշտից: Սակայն վերջերս սեռական հարցերով փորձագետների մի նոր խումբ որոշեց կրկին խոսել ԿՀՏ-ի մասին: Նրանք խորհուրդ տվեցին միսիոներական դիրքում երբեք օրգազմի չհասած կանանց փորձել այս մեթոդը... և ընդամենը երեք շաբաթ անց նրանց մոտ օրգազմի 56% աճ արձանագրվեց: Այնքան էլ վատ չէ: Նկատի առնելով այս բավականաչափ խոստումնալից արդյունքները՝ մենք որոշեցինք ճանապարհ հարթել ԿՀՏ-ի վերադարձի համար: Այժմ կներկայացնենք այն ամենը, ինչ պետք է իմանալ այս խոստումնալից դիրքի մասին:
    
     ԿՀՏ-ի առաքելությունը
    
     ԿՀՏ-ն իրականում «տղամարդը՝ վերևից» միսիոներական դիրքի ձևափոխումներից մեկն է: Միտքն այն է, որ քո տղամարդու առնանդամի հիմքը կամ նրա ցայլոսկրն անընդհատ շփվի քո ծլիկի հետ: Եվ դա, համադրված ավելի ներդաշնակ ռիթմի հետ (նրա արագ հրումների փոխարեն երկուսդ պետք է շարժվեք միասին), կարող է կանանց մեծամասնությանը պարգևել այն գրգիռները, որ նրանց պետք են օրգազմի հասնելու համար:
    
     «Ավանդական միսիոներական դիրքում շեշտը դրվում է ներս-դուրս հրումների վրա, - ասում է գիտությունների դոկտոր, «Սեքսի ցնցող շարժումներ, որ նա երբեք չի մոռանա» գրքի հեղինակ Սոնյա Բորգը: - Այս դեպքում խնդիրն այն է, որ առնանդամը չի մոտենում ծլիկին՝ դժվարացնելով, իսկ շատ կանանց համար անհնարին դարձնելով օրգազմը»: Չթերագնահատելով մյուս դիրքերը, այնուամենայնիվ, պետք է նշել, որ միսիոներական դիրքում կա մի բան, որի շնորհիվ դու քեզ չափազանց մոտ ես զգում քո տղամարդուն՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: «Միսիոներական դիրքը միմյանց հայացքը բռնելու մեծ հնարավորություն է տալիս և հետևաբար՝ շատ ինտիմ զգացումներ է առաջացնում», - նշում է գիտությունների դոկտոր Յան Քերները:
    
     Պատրա՞ստ ես ավելի շատ օրգազմների
    
    

Եվ այսպես՝ ահա, թե ինչպես է պետք կիրառել դա:


    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
23768 | 0 | 0
Facebook