Loading...

Articles

Գիտելիքի օր

09:19, Monday, 09 September, 2013

Ամռան հրաժեշտի համբույրով և աշնան առաջին ժպիտով հագեցած այս օրը մեր դպրոցի համար բացվել է մի յուրահատուկ առաքելությամբ՝ գոյության 77-րդ տարում կրթել և դասատիարակել ևս մեկ սերունդ:

Խինդ ու ծիծաղն էր թևածում դպրոցի բակում: Հատկապես խանդավառ էին ու մի քիչ զարմացած առաջին դասարանցիները, իսկ 9-րդ դասարանի շրջանավարտների աչքերում գողունի թախիծ էր ամբարված:

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն պարոն Փաշայանը, ուսուցչուհի ընկեր Բաբասյանը, ծնողական համայնքի անունից Լ. Ենոքյանը, իսկ միջոցառման ավարտին հնչեց Երևան քաղաքի քաղաքապետ պարոն Տ. Մարգարյանի ուղերձը:

Երկնքում ճախրող աղավնիները և սպասումներով լի փուչիկները ավետեցին նոր ուսումնական տարին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5689 | 0 | 0
Facebook