Խնդրում ենք սպասել...

Տվյալներ

Կազմակերպություն
Ավանդական բժշկության համալսարան/University of Traditional Medicine
tradmeduni@mail.ru
+ 374 (10) 616 290
ՀՀ. ք. Երևան, Մարշալ Բաբաջանյան 38 Ա
Ավանդական Բժշկության Համալսարանը, լինելով տարածաշրջանում եզակի և նախադեպը չունեցող առաջատար կրթօջախներից մեկը, իր առանձնահատկությամբ տարբերվում է մյուս բժշկական բուհերից: Անցած 27 տարիների ընթացքում համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը և ամբողջ կոլեկտիվը հետևողականորեն ձգտել են իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխանող ուսումնագիտական գործընթաց: Դասախոսական կազմը համալրված է մանկավարժական, մասնագիտական բազմամյա փորձառություն ունեցող, հանրապետությունում և նրա շրջանակներից դուրս ճանաչված գիտնականներով, դասախոսներով, բժիշկներով, որոնց աշխատանքի շնորհիվ ԱԲՀ-ն այսօր ունի մեծ հեղինակություն և իր արժանի տեղն է զբաղեցնում հանրապետության բուհական համակարգում:

Համալսարանը պատրաստում է բժշկական կրթության, բժշկագիտության և առողջապահության ոլորտի նոր որակի, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան բժիշկ- մասնագետներ, որոնք ժամանակակից բժշկությանը զուգահեռ տիրապետում են նաև գիտական փորձով հաստատված ավանդական բժշկության ախտորոշման և բուժման մեթոդներին: Շրջանավարտները, ցուցաբերելով կլինիկական ճկուն մտածելակերպ, ուսումնառության ընթացքում ձեռք բերած տեսական և գործնական գիտելիքները կիրառում են պրակտիկ գործունեության ընթացքում՝ զուգակցելով ժամանակակից և ավանդական բժշկության ախտորոշման և բուժման մեթոդները, զարգացնելով 21-րդ դարի բժշկությունը ինտեգրման ուղով:

Դարերի պատմություն ունեցող ավանդական բժշկությունը գիտական մակարդակով բժշկական բուհական ուսումնական գործընթացում ներդնելու նախաձեռնությունը, ինչպես նաև ինտեգրատիվ բժշկության զարգացման բնագավառում ունեցած ծառայությունը լավագույնս արժևորվել է 1998թ. Կիպրոսում կազմակերպված միջազգային կոնֆերանսում` գնահատվելով որպես ինտեգրատիվ բժշկության մասնագետներ պատրաստելու առաջին և առաջավոր փորձ:
6588953
27.01.2018
RSS Feeds