Խնդրում ենք սպասել...

Տվյալներ

Կազմակերպություն
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
0322 4 22 68
0322 4 12 36
ՀՀ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59
Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակը հիմնադրվել է 1998թ. մարտի 21-ին՝ որպես Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայաստանի կոմիտեի մասնաճյուղ: Որպես ինքնուրույն հասարակական կազմակերպություն ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գրանցվել է 2001թ. ապրիլի 9-ին և վերագրանցվել է 2005թ. դեկտեմբերի 19-ին:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ոչ քաղաքական, ոչ կրոնական, շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը միավորում է ժողովրդավարության, հանդուրժողության, բազմակարծության և մարդու իրավունքների գերկայության սկզբունքներն արժևորող անհատաների:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի
տեսլականն է՝ մարդու արժանապատվության, ժողովրդավարության և խաղաղության գերակա արժեքներով ձևավորված հասարակություն:
Առաքելությունն է` ազգային և տարածաշրջանային մակարդակներում քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունն ու խթանումը, խաղաղասիրական ու իրավապաշտպանական գործունեության հզորացումը:

Գործունեության ուղղություններն են` մարդու իրավունքների պաշտպանություն, քաղաքացիական նախաձեռնությունների և շահերի պաշտպանություն, խաղաղասիրություն:
2983301
13.12.2015
RSS Feeds