Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ընտրությունները չսկսած արդեն խախտվում են:

23:23, շաբաթ, 04 մայիսի, 2013 թ.
Ընտրությունները չսկսած արդեն խախտվում են:
     Ընտրությունները չսկսած արդեն խախտվում են:
     Այսօր զրուցելով դիտորդականական առաքելություն իրականացնող, վստահված անձ, հանձնախողովի անդամ ծանոթներիս հետ՝ զուտ պատահաբար պարզվեց, որ մի քանի տեղամասերում, որտեղ նախագահը եղել է ՀՀԿ ներկայացուցիչ վերջինս ՞՞զուտ պատահաբար՞՞ հանձնախողովի անդամների կնիքները դրել է գրպանը և հեռախոսով խոսելով պատահաբար դուրս եկել տեղամասից մոտ տաս րոպեով: Վերադառնալուց հետո էլ գրեթե ամեն տեղ նույն սցենարով սկսել է երդվել ամեն ինչով որ դա թյուրիմացություն էր, պատահականություն և ոչ մի չար միտում չէր պարունակում: Հանձնախողովի ընդդիմադիր անդամներն էլ՝ տեղյակ չլինելով, որ սա մասսայական բնույթ է կրում հավատացել ու խղճացել են ՀՀԿ-ականներին ու արձանագրություն չեն կազմել, ավաղ, իզուր...
     ՀԻմա ենթադրում եմ, որ կնիքների պատճեները, որոնք հավանաբար արել են մեր հարգարժան ընտրակեղծարարները կարող են օգտագործվել ընտրակարուսելներ և լցոնումներ կազմակերպելու համար: Այսպիսով կոչ եմ անում բոլոր այն տեղամասերի հանձնաժողովների անդամներին, որտեղ նման բան է տեղի ունեցել կրկնակի ու եռակի աչալուրջ լինել, չվախենալ ու ցանկացած թեկուզ փոքրիկ կասկածի դեպքում դիմաել համապատսխան մարմիններին ու կազմել համապատասխան արձանագրություն:
     Չվախենա՛ք, սա մեր քաղաքն ա. ով ուզում ա պոռնկությամբ Ձեր ձայնը գողանա պատասխան կտա թե մեր, թե Բարձրյալի առաջ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3293 | 0 | 0
Facebook