Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

-Ողջույն ինձ հաճելի պահեր պարգևած կեղծ ընկերներ-

21:05, շաբաթ, 04 մայիսի, 2013 թ.
-Ողջույն ինձ հաճելի պահեր պարգևած կեղծ ընկերներ-
    
     Ընկեր-այս բառն ինձ համար ուղղակի սրբություն է: Ունեմ շատ ծանոթներ, բայց նրանց չէ որ կարելի է ընկեր համարել: Ոչ բոլորին է տրված անկեղծ ընկեր ունենալու շնորհը: Այո շնորհը, որովհետև ոչ բոլորն են գնահատում այն ինչ ունեն: Շատերը անխելքության պատճառով գեղեցիկ պաճուճանքի մեջ թույնը չեն տեսնում.նույնն իմ դեպքում էր, գեղեցիկ՝ սակայն կեղծ ժպիտների մեջ չէի տեսնում իրական և սարսափելի դեմքերը: Իսկ եթե բողոքում եմ՝ ինչ արած, չէ որ մարդկային սիրտ եմ: Ցավս այն է, որ մարդիկ աղքատ են՝ աղքատ ոչ թե սոցիալապես այլ հոգեպես: Կան մարդիկ ովքեր զուրկ են նաև սեփական "ես"-ի ինքնարժեքից: Այս ամենը հասկանալով հարկավոր է հանգստացնել ինքս ինձ, զայրութս զսպելով ներել նրանց, ովքեր պայծառ երազանքներով քայլում են ապագայիս ճանապարհով: Քայլում են թեթև, ու երբ թվում է թե տեղ հասնելու վրա են, հանկարծ ասես փշոտվում է ճամփան, դանդաղում են քայլերը, մտածելով թե երբ երկփեղկվեց հարթ թվացող ճանապարհը: Խարխափում են թևաթափ, ելք են փնտրում, կհաջողվի անցնել, թե կուլ կգնան այդ պայծառ թվացող խավարին, որը կառուցել էին մեկ այլ երազկոտ անհատականության ապագայի վրա: Այո երազկոտ՝ դա ես էի: Էի որովհետև հասկացա որ պետք չէ միայն երազել, պետք է երազը նպատակ դարձնել և նպատակը իրագործել: Սկսե՛ք քչից, բայց երազե՛ք մեծ բաների մասին, սա է եղել իմ փոքր հաջողության ուղեցույցը:
     Ամենամեծ հարստությունը դա ընկեր ունենալն է: Ով չունի ընկեր, չունի նաև իմաստ ապրելու, որովհետև միայն ընկերոջ շնորհիվ ես հասկանում կյանքի հանդեպ ունեցած հարցերն ու պատասխանները: Իհարկե խոսքը միայն անկեղծ ընկերության մասին է:
     Չար ու բարի…անվերջ պայքար…ու հաղթում է միշտ էլ բարին…միշտ էլ բարին…միշտ հեքիաթում…և ինչու է այդպես ստացվում, որ այս կյանքում չարն է հաղթում: Լի կյանքը վատ մարդկանցով և հատկապես վատ ընկերներով, նույն մարդիկ նախանձ, իրար վշտի հանդեպ քարացած…և ուր է բարին, թող գա և հաղթի՛, չէ բարին հաղթում է միայն հեքիաթում…սակայն կյանքն էլ է մի հեքիաթ անիրավ և բարին կարծես չարացել է, անհետ կորել, անհետացել է…դեպի սև անդունդ, որը չունի վերջ, և արժանի են մարդիկ անդունդին, հենց իրենք է որ այն կերտել են իրենց կեղծությամբ և չարությամբ: Բայց չէ, այդպես արդար չէ, չէ որ միայն կեղծ ու չար մարդիկ չեն, ով ապրում են աշխարհում: Կան մարդիկ, որոնք դեռ կեղծ չեն, չէ ազնիվ էլ չեն, պարզապես կեղծ չեն: Կյանքը չի հասցրել նրանց կոտրել ու վատը դարձնել: Ուզում եմ, որ կամաց-կամաց վերանա այդ անդունդը, թող կյանքը լցվի պայծառ գույներով, թող մարդիկ ապրեն իրար սիրելով ու հարգելով, իրար խնդութամբ թող մարդիկ խնդան և իրար վշտով թող ով տխրեն, լինեն կամեցող, լինեն պարզ ու ջինջ ու ամենակարևորը լինեն ընկերասեր և սեփական "ես"-ը գնահատող, սեփական արժեքները չոտնահարող, ուրիշի երազանքներով չապրող, թող որ բոլորը ունենան և ստեղծեն իրենց սեփականը և որը կպատկանի միայն իրենց:
     Ներել եմ բոլորին, ներել եմ այն լավ թվացող կեղծ ընկերներին, ովքեր թողեցին ինձ հենց այն ժամանակ, երբ ամենաշատն էին պետք, երբ ամենաշատն էի զգում իրանց կարիքը: Մի բան եմ հասկացել և այն իմ կյանքի կարքախոսը դարձրել, որ չպետք է թողնես մեկը քեզ համար դառնա կարևորություն, երբ դու նրա համար ուղղակի տարբերակ ես…♥
     Նյութի հեղինակ՝ Օֆուլ Իսրայելյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
7977 | 5 | 0
Facebook