Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ատում եմ կեղծը որը բոլորիտ մեջա...

21:05, շաբաթ, 04 մայիսի, 2013 թ.
Ատում եմ կեղծը որը բոլորիտ մեջա...
    
    
     Այն ինչ փողով կարող ես գլուխ բերել, շատ էժան է: Այո եթե անգամ ընկերն է փողի և շահույթի: Նույնիսկ քնել չի լինում...հավատացեք չի լինում, ամեն անգամ աչքերս փակելիս կրկին մտածում եմ.մտածում եմ այն կեղծիքի, այն ստորության մասին, որով պարփակված են բոլորը՝ անգամ ես: Սա է անսփոփ հոգուս միակ խաթարը: Ինչու են բոլորն անվանարկում միմյանց իրենց անվանի դարձնելու համար:
     Իմաստությունը նրանում է, որ դու ընդունես մարդկանց լավը և համբերող լինես նրանց սխալների նկատմամբ: Միշտ էլ մարդն ավելի շատ է օգտվում իր իսկ սեփական կամքով գործած սխալներից: Սակայն ներկաիս վիճակի համար սա բնավ ճիշտ չէ: Բոլորը գերադասում են փակել աչքերը իրենց գործած մեծ սխալների վրա, տեսնելով կողքինների կատարած չնչին, բայց և ներելի սխալները:
     Պատանիները չգիտեն, թե որքան դառնություններ են հարկ լինելու ճաշակել, որովհետև նրանք լեցուն են կեղծ, մանուկ օրերից ներշնչված, ճշմարտությունից զուրկ իդեալներով, իսկ ռեալ իրականության մեջ ընդհարման մտնելով՝ նրանք կզգան են, թե ինչպես է սա հարվածում և վիրավորում:
     Ունեմ չափից շատ կեղծ ընկերներ և մտածում եմ արդյոք չեմ տապալում իմ «թշնամիներին», երբ նրանց իմ ընկերն եմ դարձնում: Այո ճիշտ նկատեցիք «թշնամիներին», որովհետև ում սերը դեպի ինձ քողարկված փառամոլություն է, դրանք իմ թշնամիներն են: Եթե վերցնես սոված շանը, կերակրես ու փաղաքշես, նա քեզ չի կծի, դրանում է նրա սկզբունքային տարբերությունը մարդուց:
     Մարդկանց մեծամասնությունը տարված է կեղծիքով, հիմա նույնիսկ ինքս ինձ չեմ վստահում, մի պահ թվում է որ ես էլ եմ վարակված այդ տենդով, բայց չէ ես ինքս ցավով եմ խոսում այդ ամենի մասին: Մ՛ի վստահեք և կասկածի տակ առեք այն խոսքերը, որոնք շռայլվում են:
    
     Երբ ես ինձ սիրեցի հասկացա, թե որքան ուժեղ կարելի է վիրավորել ինչ-որ մեկին, որովհետև գտա իմ մեջ այն ինչը չկա շատերի մեջ՝ ազնվությունը: Ինձ սիրելով ես դադարեցի գիղանալ ժամանակը և երազել ապագա մեծ նախաձեռնությունների մասին: Զգացել եմ կան նաև մոլի կեղծեր, հա հենց մոլի, որոնք կեղծիքից աձն կողմ ոչինչ չեն տեսնում:
     Պայծառ ուղեղները քննարկում են գաղափարներ, միջին ուղեղները՝ իրադարձություններ, իսկ փոքր ուղեղները քննարկում են մարդկանց, ոտնահարելով նրանց բարոյական արժեքները: Իմ կարծիքով մարդկանց 90%-ի ուղեղը համապատասխանում է այս ցավալի բայց և այնպես ճշմարիտ իրականության հետ: Նյութի հեղինակ՝ Օֆուլ Իսրայելյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
6897 | 23 | 0
Facebook