Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեր գյուղը մենք պետք է մաքուր պահենք

01:14, ուրբաթ, 03 մայիսի, 2013 թ.
Մեր գյուղը մենք պետք է մաքուր պահենք

Ս.թ. մայիսի 1-ին Տավուշի մարզի Արճիս համայնքում Գյուղական կանանց խորհրդի (ԳԿԽ) նախաձեռնությամբ և համայնքի գյուղապետարանի աջակցությամբ կազմակերպվեց աղբահավաք: 1130-ից սկսած աղբահավաք մեքենան շրջեց գյուղի բոլոր թաղամասերով, և գյուղացիները մեքենայի թափքի մեջ լցրին կենցաղային աղբը:

Բավականին երկար ժամանակ է, ինչ կազմակերպված աղբահանության բացակայությունը Արճիս գյուղի առաջնային հիմնախնդիրներից էր, ինչի պատճառով համայնքում գոյացել են շուրջ մեկ տասնյակ աղբավայրեր:

Այսուհետ աղբահավաքը կկազմակերպվի ամսվա մեջ երկու անգամ` յուրաքանչյուր ամսվա 1-ին և 15-ին:

Արճիսի Գյուղական կանանց խորհուրդը ստեղծվել է CENN և "Կանաչ արահետ" հասարակական կազմակերպությունների աջակցությամբ` ''Հարավային Կովկասի գյուղական կանանց հմտությունների բարելավումը և նրանց ներգրավումը բնական ռեսուրսների կայուն կառավարման մեջ'' ռեգիոնալ ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է գերմանական EED կազմակերպության կողմից:

Թաղամասերում փակցված կոչ-հայտարարությունները
Թաղամասերում փակցված կոչ-հայտարարությունները
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5206 | 0 | 0
Facebook