Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երեւանի ավագանու ընտրություններում իրենց ձախողումը «Ժառանգություն» կուսակցությունը փորձում է բարդել ուրիշների վրա

21:34, չորեքշաբթի, 01 մայիսի, 2013 թ.
Երեւանի ավագանու ընտրություններում իրենց ձախողումը «Ժառանգություն» կուսակցությունը փորձում է բարդել ուրիշների վրա
     Երեւանի ավագանու ընտրություններում իրենց ձախողումը «Ժառանգություն» կուսակցությունը փորձում է բարդել ուրիշների վրա, այդ թվում բարձր վարկանիշ ունեցող եւ հաղթանակի լուրջ հայտ ներկայացրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վրա: Այդ մասին հայտարարել է ԲՀԿ-ական Վահան Բաբայանը մայիսի 1-ին կայացած մամուլի ասուլիսում` մեկնաբանելով «Բարեւ, Երեւան» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի մեղադրանքները ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հասցեին:
    
     «Ցավալի է, որ նա այդքան անլուրջ մարդ դուրս եկավ, ով իրեն թույլ է տալիս անհիմն հայտարարություններ անել: Եթե նա փաստեր ունի, որ հաստատում են մեղադրանքները, թող դիմի համապատասխան մարմիններին: Հակառակ դեպքում դրանք մերկապարանոց հայտարարություններ են: Կամ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարողացել արդարացնել հույսերը եւ այժմ ցեխ են փորձում նետե՞լ «Բարգավաճ Հայաստանի» վրա», - նշել է Բաբայանը:
    
     Խոսելով սոցիոլոգիական հարցումների մասին` Վահան Բաբայանը նշել է, թե Հայաստանում դրանք անկախ չեն լինում: Նա հիշեցրել է, որ ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցել եւ մասնակցում է միայն հաղթելու համար:
    
     Հարցին, թե ի վերջո, ինչ է իրենից ներկայացնում ԲՀԿ-ն, Վահան Բաբայանն ասել է. «ԲՀԿ-ն, ըստ դասական սահմանման, չգտնվելով կոալիցիայի մեջ, պետք է ընդդիմություն կոչվեր: Բայց հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, այլընտրանք է թե իշխանություններին, թե ընդդիմությանը»:
    
    
    
     Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4022 | 0 | 0
Facebook