Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

Ananhit Aleqsanyan
Հեղինակ`
Ananhit Aleqsanyan
19:39, շաբաթ, 27 ապրիլի, 2013 թ.
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
     «Հույսի կամուրջը»

Կազմակերպությունը ստեղծվել է 1996 թվականին` օգնելու հաշմանդամ երեխաներին ու նրանց ծնողներին հաղթահարելու իրենց մեկուսացվածությունը եւ բոլորի հետ հավասար մասնակցելու հասարակական կյանքին:

Եթե սկզբում մեր ծրագրերը ուղղված էին հաշմանդամ երեխաներին ինտեգրելու իրենց ոչ հաշմանդամ հասակակիցների հետ, ապա այժմ դրանք ուղղված են ներառմանը: Հաշմանդամ մարդու համար սա նշանակում է ոչ միայն գտնվել հասակակիցների մեջ, այլեւ հնարավորությունների առավելագույնի չափով նրանց հետ միասին մասնակցել հասարակական կյանքին: Մեր ծրագրերը միտված են ստեղծելու հավասար հնարավորություններ եւ բարենպաստ պայմաններ այդ նպատակին հասնելու համար:

Մեր առաքելությունը` պաշտպանել հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների իրավունքներն ու արժանապատվությունը եւ նպաստել նրանց սոցիալական ներառմանը Հայաստանի Հանրապետությունում:

Մեր նպատակները`

- Աջակցել կրթության մատչելիության եւ հավասար հնարավորությունների ապահովմանը հաշմանդամ և կրթության այլ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների եւ երիտասարդների համար:

- Հաշմանդամ երեխաներին աջակցել զարգացնել իրենց մտավոր, ֆիզիկական եւ հոգեւոր կարողությունները, ինչպես նաեւ համայնքում անկախ եւ լիարժեք ապրելու սոցիալական հմտությունները:

- Հայաստանի Հանրապետությունում գործող եւ կամ մշակվող տարբեր ռազմավարություներում, հայեցակարգերում, օրենքներում, գործընթացներում, ինչպես նաեւ հասարակական ընկալման մեջ եւ համոզմունքներում հասնել այնպիսի փոփոխությունների, որոնք վճռորոշ նշանակություն ունեն հաշմանդամ անձանց կյանքի որակի, հասարակական կյանքին համակողմանի մասնակցության ու հավասար հնարավորությունների ապահովման համար:

- Մշտապես զարգացնել կազմակերպության ինստիտուցիոնալ կարողություններն ու հզորությունները` առաջադրաված նպատակներին հասնելու համար:

Մեր գործունեության հիմնական ուղղությունները`

- կրթության մատչելիության ապահովում,

- սոցիալ-հոգեբանական եւ կրթական ծառայությունների իրականացում,

- շահառուների շահերի պաշտպանություն եւ ազդեցություն հաշմանդամության ուղղությամբ տարվող քաղաքականության եւ գործընթացների վրա:

«Հույսի կամուրջը» հավատում է, որ`

- Խտրականությունը հաշմանդամ մարդկանց նկատմամբ հնարավոր է վերացնել, եթե պետության եւ հասարակության կողմից դրսեւորվի համապատասխան կամք եւ ցանկություն` հետեւելով արդարության եւ հավասարության սկզբունքներին:

- Մարդն է ստեղծում խտրականությունը եւ մարդն էլ կարող է այն վերացնել:

- Աշխարհում ոչ ոք ապահովագրված չէ ոչ հաշմանդամությունից եւ ոչ էլ հաշմանդամ երեխայի ծնող դառնալուց, ուստի լուծելով հաշմանդամության հետ կապված հիմնախնդիրները` յուրաքանչյուր ոք անուղղակիորեն օգնում է ինքն իրեն:

«Հույսի կամուրջը» գիտակցում է, որ իր իրավունքներից օգտվելու հնարավորությունից զրկված լինելու պատճառով հաշմանդամ մարդիկ հասարակության ամենաաղքատ եւ խոցելի խումբն են եւ կմնան այդպիսին, քանի դեռ պաշտպանված չեն նրանց լիարժեք կրթության, առողջության պահպանման, լիարժեք մասնակցականության, աշխատանքի եւ արժանապատիվ կյանքի իրավունքները եւ հավասար հնարավորությունները:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4863 | 0 | 0
Facebook