Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ադրբեջանի հերթական ապատեղեկատվութունը

00:32, հինգշաբթի, 25 ապրիլի, 2013 թ.
Ադրբեջանի հերթական ապատեղեկատվութունը
     Մինչ մենք հարգում ենք անմեղ զոհերի հիշատակը` այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Երեկ ATV international հեռուստաալիքով, որ հեռարձակվում է նաև արբանյակային հեռարձակմամբ, ադրբեջանցիները լուրերի թողարկման ժամանակ, անդրադառնալով այսօր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, հայտարարել են, թե հայերն իրենք են ցեղասպանություն իրականացրել և հիմա փորձում են մեղքը ուրիշի վրա բարդել: Ցուցադրելով մեր Ազգային ժողովի շենքը` ապատեղեկատվություն են տարածել նաև այն մասին, թե իբր շենքի տակ ամբողջովին ադրբեջանցիների ոսկորներ են` դրանով փորձելով ապացուցել, թե իբր հայերը սեփական հող չեն ունեցել և որ այսօրվա տարածքն էլ ադրբեջանական է եղել:
     Ադրբեջանի կողմից փաստերի խեղաթյուրումը նոր երևույթ չէ, սակայն ցավն այն է, որ նրանք այժմ փորձում են ազդել հայերի և աշխարհի վրա` հաղորդումը հեռարձակելով հայերենով:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5413 | 8 | 0
Facebook