Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գագիկ Ծառուկյանը` Հ.Մ.Ը.Մ. խաղերի պատվավոր նախագահ

19:50, երեքշաբթի, 23 ապրիլի, 2013 թ.
Գագիկ Ծառուկյանը` Հ.Մ.Ը.Մ. խաղերի պատվավոր նախագահ
     Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ապրիլի 23-ին ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ.) կենտրոնական վարչության անդամներին: Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են միության գործունեության ոլորտների, իրականացվող միջոցառումների, առկա խնդիրների ու դրանց լուծման հնարավոր ուղիների մասին: Հանդիպման ընթացքում չեն շրջանցվել նաև հետագա համագործակցության հեռանկարներին վերաբերող թեմաները:
    
     Մասնավորապես Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության անդամները ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին առաջարկել են դառնալ Հ.Մ.Ը.Մ. խաղերի պատվավոր նախագահ: Կարևորելով Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում Հ.Մ.Ը.Մ. դերակատարումը և ևս մեկ անգամ արժեվորելով իրականացվող ազգանվեր գործունեությունը՝ Գագիկ Ծառուկյանը համաձայնել է ընդունել առաջարկը:
    
     Ծառուկյանն ընդգծել է, որ մշտապես սփյուռքում գործող հայկական կազմակերպությունների կողքին է ու պատրաստ է ամեն ինչ անել հայրենիքի հետ կապն ավելի ամրապնդելու համար:
     Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ անելու առավելագույնը՝ Հ.Մ.Ը.Մ. 10-րդ հոբելյանական մարզախաղերը լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2739 | 0 | 0
Facebook